«Հրապարակ»․ ՔՊ-ում խուլ ընդվզում կա Ավինյանի «ախորժակի» դեմ
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Տիգրան Ավինյանն ու մտերիմները թիմին փորձում են համոզել, որ Ավինյանն անփոխարինելի է, եւ ռիսկային է լինելու 2028 թվականի ընտրություններին նրա փոխարեն այլ թեկնածու առաջադրելը, քանի որ համայնքային ողջ ապարատը նրա «տակ» է, եւ առանցքային կառույցներում էլ նրա մտերիմներն ու բարեկամներն են, որոնք, ինչքան էլ ՔՊ-ական լինեն, նույն եռանդով այլ թեկնածուի օգտին չեն աշխատի, սակայն ՔՊ-ում խուլ ընդվզում կա նրա թեկնածության հարցում, եւ փորձելու են Փաշինյանին համոզել, որ Ավինյանն ամենաքննադատված ու ամենաձախողված քաղաքապետերից է՝ չարժե նրան առաջադրել։
Խնդիրը ոչ միայն Երեւանում տրանսպորտի, մաքրության, խցանումների եւ այլ ակնառու իրավիճակներն են, այլեւ, ինչպես մեր աղբյուրն ասաց, Ավինյանի ախորժակը՝ կապված շինթույլտվությունների հետ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

