Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք էս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին Խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, որոնք պարտավոր են ուղեղներն աշխատացնել. Աննա Հակոբյան (տեսանյութ) Հայտնի է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի հոգեհանգստի օրն ու վայրը Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ ԱԺ նիստ՝ ուղիղ Լույս չի լինի Նոյեմբերի 16. Օրվա խոսք «Ջարդ» ու իրական санта-секрет. Ինչ է սպասվում Կառավարությունում Ուկրաինայի հետ սահմանին գտնվող բելառուսական զորքերը բերվել են լիակատար մարտական ​​պատրաստության Էստոնիայի իշխանությունները պատրաստվում են ռուսական օկուպացիայի. Politico

Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի գործն ուղարկվել է դատարան․ «Հետք»

Իրավական

«Հետք»-ը գրում է․ «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան։ Խաչատրյանին մեղադրում են 2025 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագրում առանձնապես խոշոր չափերով գույքի վերաբերյալ տվյալը թաքցնելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

 

Խոսքը վերաբերում է Վահագնի թաղամասում գտնվող գույքին։

Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ըստ մեղադրանքի՝ Խաչատրյանը, ունենալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, չի ներկայացրել հայտարարագրման ենթակա տվյալ, ինչի հետևանքով հայտարարագրում չի ներառվել առանձնապես խոշոր չափերի գույք։

 

Նրան վերագրվող արարքի համար նախատեսված է 3-6 տարի ժամկետով ազատազրկում։

 

Գործը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, և 2026թ. նոյեմբերի 16-ին ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Այն մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին։

 

Նշենք, որ խոսքը մեղադրանքի մասին է, և Ռուզաննա Խաչատրյանի մեղավորությունը կարող է հաստատված համարվել միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ