Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք էս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին Խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, որոնք պարտավոր են ուղեղներն աշխատացնել. Աննա Հակոբյան (տեսանյութ) Հայտնի է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի հոգեհանգստի օրն ու վայրը Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ ԱԺ նիստ՝ ուղիղ Լույս չի լինի Նոյեմբերի 16. Օրվա խոսք «Ջարդ» ու իրական санта-секрет. Ինչ է սպասվում Կառավարությունում Ուկրաինայի հետ սահմանին գտնվող բելառուսական զորքերը բերվել են լիակատար մարտական ​​պատրաստության Էստոնիայի իշխանությունները պատրաստվում են ռուսական օկուպացիայի. Politico

ՀՀ ամբողջ տարածքը ադրբեջանական պատմական հայրենիք ներկայացնելու փորձը ստացել է պետական հովանավորություն. Արմեն Հովասափյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի կարևոր առանձնահատկություններից մեկը երկու երկրների պետական օրակարգերի սկզբունքային տարբերությունն է։ Ալիևը «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը վերածել է պետական քաղաքականության՝ դրան տալով պատմական, գաղափարախոսական, կազմակերպական և միջազգային նշանակություն։ Նիկոլն ու նրա քաղաքական թիմը Հայաստանում ձևավորում են բոլորովին այլ խոսույթ, որի առանցքում սեփական պատմական ու ազգային հարցերից աստիճանաբար հրաժարվելու և դրանք խաղաղության գործընթացին խոչընդոտ ներկայացնելու տրամաբանությունն է։

 

Ադրբեջանի պարագայում գործ ունենք հետևողական պետական քաղաքականության հետ։ Նշեմ, որ Ադրբեջանում տևական ժամանակ է՝ ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», մշակվել է վերադարձի հայեցակարգ, կազմակերպվում են միջազգային համաժողովներ, իսկ այդ գաղափարը հետևողականորեն ներկայացվում է միջազգային կառույցներին։ ՀՀ ամբողջ տարածքը ադրբեջանական պատմական հայրենիք ներկայացնելու փորձը ստացել է պետական հովանավորություն և դարձել ադրբեջանական քարոզչության կարևոր ուղղություններից մեկը։

 

Ալիևի քաղաքականության առանձնահատկությունն այն է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունները ներկայացվում են պատմական արդարության վերականգնման, բռնի տեղահանվածների իրավունքների և վերադարձի իրավունքի լեզվով։ Այսպիսով՝ Բաքուն փորձում է իր քաղաքական պահանջներին հաղորդել միջազգային իրավական հարցի տեսք՝ դրանք դարձնելով երկարաժամկետ պետական օրակարգի մաս։

 

Իսկ ի՞նչ է անում հայաստանյան կառավարիչները. Նիկոլը տարբեր առիթներով հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջան» հասկացություն գոյություն չունի և այդ գաղափարը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը։ Սակայն խնդրի քաղաքական բովանդակությանը հակազդելու փոխարեն՝ նա առաջ է քաշում երկու երկրներում նման խոսույթների դադարեցման գաղափարը։

 

Մասնավորապես, 2026 թվականի օգոստոսի 24-ին Նիկոլը խաղաղության գործընթացի անշրջելիության պայմաններից մեկը համարեց Հայաստանում արցախահայության վերադարձի և Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի մասին խոսույթի դադարեցումը՝ նույն պահանջը ներկայացնելով նաև Ադրբեջանին՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեմայի առնչությամբ։

 

Սակայն այստեղ էական տարբերություն կա։ Բաքուն իր հայեցակարգը զարգացնում է պետական կառույցների, միջազգային հարթակների և հանրային քարոզչության միջոցով, իսկ Երևանը փորձում է խնդիրը լուծել այդ թեմաների շուրջ խոսակցությունը սահմանափակելու ճանապարհով։ Մինչդեռ հանրային խոսույթի դադարեցումը չի վերացնում դրա հիմքում ընկած քաղաքական նպատակները։

 

Փաստացի Ադրբեջանը սեփական հասարակության մեջ հետևողականորեն ամրապնդում է Հայաստանի տարածքի նկատմամբ պատմական պատկանելության գաղափարը։ Այդ քաղաքականությունը չի պայմանավորվում ՀՀ կառավարիչների հայտարարություններով և չի դադարելու այն պատճառով, որ Նիկոլը հայկական հասարակության մեջ նման հարցերի քննարկումը համարում է խաղաղության խոչընդոտ։ Բաքուն ունի իր օրակարգը և այն առաջ է տանում՝ անկախ Երևանի քաղաքական նախընտրություններից։

 

Այս համատեքստում հատկապես վտանգավոր է, որ նիկոլենք խաղաղության գործընթացը վերածում են սեփական հասարակության քաղաքական և պատմական հիշողության վերանայման գործիքի։ Արցախահայության վերադարձի իրավունքը, Ադրբեջանից բռնագաղթած հայերի իրավունքները և Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված ադրբեջանական հայտարարությունները չեն կարող դառնալ անտեսված թեմաներ՝ Բաքվի հետ հարաբերությունները չբարդացնելու նպատակով։

 

Այս ամենի մեջ արդեն ակնհայտ են նաև կոլաբորանտիզմի հատկանիշները։ Ալիևը խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին, առաջ է տանում Հայաստանի նկատմամբ պատմական պահանջատիրությունը, իսկ Նիկոլն ու նրա թիմը հայ հասարակությանը համոզում են, որ պետք չէ հիշել անցյալը, բարձրաձայնել սեփական իրավունքները, կառչել պատմությունից։ Մեկը ադրբեջանական հասարակության մեջ ամրապնդում է պատմական հիշողությունը՝ այն ծառայեցնելով ՀՀ նկատմամբ պահանջներին, մյուսը հայ հասարակությանն է մղում այդ հիշողությունից հրաժարվելուն։ Հայ ժողովրդին մանկուրտի վերածելու այս քաղաքականությունը դժվար է դիտարկել որպես պարզապես խաղաղության ապահովման միջոց։ Այն ունի քաղաքական հետևանքներ, և այդ հետևանքների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի իշխանությունը։

 

Ըստ էության՝ Բաքուն փորձում է փոխել Հայաստանի վերաբերյալ միջազգային պատկերացումները, իսկ Երևանը՝ հայ հասարակության վերաբերմունքը սեփական պատմության ու իրավունքների նկատմամբ։ Այլ կերպ ասած՝ սա ոչ թե քաղաքական սխալ է, այլ պետական շահի դեմ գործողությունների և քաղաքական կոլաբորանտիզմի խնդիր։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ