ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսաստանը պատրաստվում է ոչնչացնել Կիևի կամուրջներն ու ողջ էներգետիկան Եվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028–ը Սկսվել է Պուտինի և Սի Ցզինպինի հանդիպումը

Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակին նվիրված անկյան հարցը կքննարկվի նրա հոր հետ

Վաղը Տիգրան Ավինյանը հանդիպելու է մեր անմահ հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։

«Հիշո՞ւմ եք՝ երկու ամիս առաջ, երբ «Հաղթանակ» զբոսայգու պատից հեռացվեց մեր հերոս Ալբերտի լուսանկարը՝ տարածքի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված, ինչպիսի աղմուկ բարձրացրին տարբեր շրջանակներ՝ փորձելով շահարկել այս չափազանց զգայուն թեման։ Ընդ որում՝ առանց անգամ մտածելու, թե ինչ հույզեր ու ապրումներ կարող են ունենալ հերոսի ծնողներն ու հարազատները։

Ի տխրություն այդ շրջանակների՝ տեղեկացնեմ, որ վաղը Երևանի քաղաքապետը հանդիպելու է մեր հերոսի հոր հետ՝ քննարկելու և վերջնական համաձայնության բերելու Ալբերտի հիշատակին նվիրված անկյան ձևն ու տեսքը։ Տարածքի բարեկարգման աշխատանքներն արդեն ավարտված են։

Իսկ Գառնիկ Դանիելյանին խորհուրդ կտամ շարունակել Երևանի փողոցներում չափչփել ու, ինչպես ինքն է ասում, մերժել «Ալիևյան սահմանադրությունը»։ Իսկ պարապ ժամերին՝ չխոսել այնպիսի բաների մասին, որոնք գոյություն չունեն։

Որովհետև հերոսների հիշատակը շահարկման թեմա չէ»,-գրել է Ազարյանը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ