Իրանը սկսում է դառնալ խոշոր «հարց լուծող» «Յալթա 2»–ի օրն ու ժամը հստակեցված են Ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ՀՀ-ի հետ վերամիավորման գաղափարի, բռնի տեղահանված արցախցիների վերադարձի և նրանց անվտանգության ապահովման հարցերում ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ Թրամփը ցանկություն հայտնեց Չինաստանում առանձին հանդիպում անցկացնել Պուտինի հետ Ինչ է The Economist-ը կանխատեսում 2027 թվականի համար ԱԺ նիստերից առաջ Փաշինյանը զգուշացրել է․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հայաստանը՝ բանանային պետության ճանապարհին Կռվողներից մեկի մուրազը փորում են թողնելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ո՞վ է մեղավոր, որ մայթ չկա․ ԶԱՐՄԱՆՔ

«Յալթա 2»–ի օրն ու ժամը հստակեցված են

Միջազգային

Այս­պի­սով, ար­դեն ե­րեք կող­մե­րը` Մոսկ­վան, Վա­շինգ­տո­նը եւ Պե­կի­նը հաս­տա­տե­ցին, որ Չի­նաս­տա­նում Պու­տի­նի, Թ­րամ­փի եւ Սի Ց­զին­պի­նի հան­դի­պու­մը տե­ղի կու­նե­նա: Ա­վե­լին, որ ար­դեն հստա­կեց­ված է կոնկ­րետ օ­րը` նո­յեմ­բե­րի 19-ը: Իսկ դա նշա­նա­կում է, որ հստա­կեց­ված է նաեւ օ­րա­կար­գը կամ գո­նե դրա հիմ­նա­կան մա­սը:

ՊՈՒՏԻՆ–ԹՐԱՄՓ– ՍԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ԱՅՍ ՀԻՆԳՇԱԲԹԻ

­Թեեւ ար­դեն ա­մե­նա­տար­բեր աղբ­յուր­ներ ար­դեն Պու­տին–Թ­րամփ–­Սի սպաս­վող հան­դի­պու­մը կնքել են, որ­պես «Յալ­թա 2», սա­կայն վստա­հա­բար ա­սել, որ դա կվե­րած­վի աշ­խարհն ազ­դե­ցութ­յան ե­րեք գո­տի­նե­րի վե­րա­ծե­լու մի­ջո­ցառ­ման, դեռ վաղ է ա­սել: Ա­վե­լին, մին­չեւ վեր­ջին պա­հը չկա այն վերջ­նա­կան ե­րաշ­խի­քը, որ հան­դի­պու­մը կկա­յա­նա: Նախ, ե­րեք կող­մե­րը դեռ ու­նեն տե­սա­նե­լի հա­կա­սութ­յուն­ներ` դեռ ան­տե­սա­նե­լի կոմպ­րո­մի­սա­յին լու­ծում­նե­րով հան­դերձ: Երկ­րոր­դը, սա ըն­դա­մե­նը ե­րեք տե­րութ­յուն­նե­րի`հա­մա­ձայ­նութ­յան գա­լու նախ­նա­կան փուլն է. պատ­մա­կան ի­մաս­տով էլ, ի վեր­ջո, չմո­ռա­նանք, որ թեեւ 1945-ի փետր­վա­րի 4-ին Յալ­թա­յում մեկ­նար­կեց այն ժա­մա­նակ­վա «Մեծ եռ­յա­կի» լի­դեր­նե­րի` Ս­տա­լի­նի, Ռուզ­վել­տի եւ Չեր­չի­լի հան­դի­պու­մը` «Յալ­թա­յի կոն­ֆե­րան­սը», սա­կայն դա դար­ձավ աշ­խար­հի վե­րա­բա­ժան­ման նախ­նա­կան փու­լը, եւ վեր­ջա­կե­տը դրվեց Պոտս­դա­մում:

­Վեր­ջա­պես, կան ո­րոշ այլ նյո­ւանս­ներ, որ կոնկ­րետ ու­ժեր դեռ ա­մեն կերպ ձգտում են հաս­նել ոչ միայն այդ հան­դիպ­ման չկա­յա­նա­լուն, այլ ե­թե ան­գամ կա­յա­նա, անհ­նար դարձ­նել հե­տա­գա զար­գա­ցու­մը: Ըն­դա­մե­նը մեկ օ­րի­նակ: Օ­րերս շրջա­նա­ռութ­յան մեջ նետ­վեց լուր այն մա­սին, թե` «Մո­սա­դը ԿՀՎ-ին զգու­շաց­րել է ա­ռա­ջի­կա շա­բաթ­նե­րին Թ­րամ­փի դեմ հնա­րա­վոր մա­հա­փոր­ձի մա­սին»: Եվ այդ լո­ւրի ֆո­նին, ի­րա­նա­կան հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը մի փոքր այլ գնա­հա­տում է տա­լիս. «Երբ Իս­րա­յե­լը աշ­խար­հին զգու­շաց­նում է, որ «Ի­րա­նը մտա­դիր է սպա­նել Թ­րամ­փին ա­նօ­դա­չու թռչող սար­քով», կա­րող եք վստա­հո­րեն խա­ղադ­րույք կա­տա­րել ձեր ողջ կյան­քի խնա­յո­ղութ­յուն­նե­րի վրա, որ Մո­սա­դը (կրկին) պլա­նա­վո­րում է սպա­նել ԱՄՆ նա­խա­գա­հին, ա­պա մե­ղադ­րել Ի­րա­նին»: Ընդ ո­րում, այս դեպ­քում «Մո­սադ» աս­վա­ծը կա­րե­լի է հա­րա­բե­րա­կա­նո­րեն ըն­դու­նել. պար­տա­դիր չէ, որ հենց իս­րա­յել­յան հե­տա­խու­զութ­յու­նը մտա­ծի Թ­րամ­փի լիկ­վի­դաց­ման մա­սին. շատ ազ­դե­ցիկ ու­ժեր կան, այդ թվում` Մո­սա­դից ան­հա­մե­մատ վեր կանգ­նած, որ ներ­կա պա­հին ե­րա­զում ե­ն ան­գամ ԱՄՆ նա­խա­գա­հի ֆի­զի­կա­կան ոչն­չաց­ման մի­ջո­ցով ձա­խո­ղել սպաս­վող զար­գա­ցում­նե­րը:

Ա­մեն դեպ­քում, չնա­յած նրան, որ ներ­կա ժա­մա­նակ­նե­րում ա­մեն մի ան­գամ ան­հա­վա­նա­կան թվա­ցող սցե­նար դար­ձել է միան­գա­մայն հնա­րա­վոր, մեկ է, կան ո­րո­շա­կի հան­գա­մանք­ներ, ո­րոնք խո­սում են այն մա­սին, որ այս­պես թե այն­պես, աշ­խար­հի կա­ռա­վար­ման այն հա­մա­կար­գը, ո­րը ստեղծ­վեց ԽՍՀՄ­–ի փլուզ­մա­ն արդ­յուն­քում, ար­դեն ի­րեն լիո­վին ս­պա­ռել է: Ուկ­րաի­նա­կան եւ ի­րա­նա­կան պա­տե­րազմ­նե­րը մի ո­րոշ ժա­մա­նակ ձգձգեց­ին նոր հա­մա­կար­գի ի հայտ գա­լը: Բայց զգաց­վում է, որ ար­դեն այդ է­ֆեկ­տը եւս ի­րեն սպա­ռել է, եւ նոր աշ­խար­հի ձե­ւա­վո­րումն ար­դեն ան­խու­սա­փե­լի է դար­ձել: Այս պա­հին, ըն­դա­մե­նը, հիմ­նա­կան խա­ղա­ցող­նե­րը փոր­ձում են ա­պա­գա աշ­խար­հում հնա­րա­վո­րինս լավ դիր­քեր ստա­նալ, եւ նման ձգտումն ար­դեն իսկ բա­վա­կա­նին սուր եւ հե­տաքր­քիր հա­կա­սութ­յուն­նե­րի պատ­ճառ է դար­ձել:

ՆԵՐԵՎՐՈՊԱԿԱՆ ԳԶՎՌՏՈՑՆԵՐԸ

Այս­պես, վեր­ջին եր­կու­–ե­րեք շա­բաթ­նե­րին չա­փա­զանց ակ­տի­վա­ցել է Ռու­սաս­տան–Եվ­րո­պա երկ­խո­սութ­յան անհ­րա­ժեշ­տութ­յան թե­ման: Ա­վե­լին, հի­շեց­նենք, որ ուկ­րաի­նա­կան թե­մա­յով ԱՄՆ­–ի կազ­մա­կեր­պած վեր­ջին հան­դիպ­ման ժա­մա­նակ ներ­կա­յա­ցան նաեւ եվ­րո­պա­ցի­նե­րը, ո­րոնք զու­գա­հե­ռա­բար քննար­կում էին հենց ՌԴ–ԵՄ ա­պա­գա հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հար­ցը: Ընդ ո­րում, մեծ հար­ցա­կան է` Ա­բու Դա­բիի այդ բա­նակ­ցա­յին շար­քում ա­ռաջ­նա­յինն ուկ­րաի­նա­կա՞ն թե­ման էր, թե` ՌԴ–ԵՄ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի խնդի­րը, ո­րը սա­հուն վե­րած­վեց Եվ­րո­պա­յում անվ­տան­գութ­յան նոր հա­մա­կար­գի ստեղծ­ման անհ­րա­ժեշ­տութ­յան գա­ղա­փա­րի: Ա­ռա­վել եւս, որ եվ­րո­պա­ցի­նե­րը, վե­րա­դառ­նա­լով Ա­բու Դա­բիից, ան­գամ սկսե­ցին «մո­ռա­նալ» հիմ­նա­կան` ուկ­րաի­նա­կան խնդիր մա­սին` միան­գա­մից նետ­վե­լով ներ­քին պայ­քա­րի, թե կոնկ­րետ ով է Եվ­րո­պան ներ­կա­յաց­նե­լու Ռու­սաս­տա­նի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րում: Ու այս­տեղ էլ միան­գա­մից մի շարք չա­փա­զանց սուր հա­կա­սութ­յուն­ներ ջրի ե­րես ե­լան:

­Նախ, ար­դեն ան­գամ ա­մե­նա­թունդ եվ­րագ­լո­բա­լիս­տա­կան աղբ­յուր­ներն են սկսել խո­սել այն մա­սին, որ Ռու­սաս­տա­նի հետ խո­սելն ար­դեն անհ­րա­ժեշ­տութ­յուն է: Ա­մե­նա­տար­բեր բա­ցատ­րութ­յու­ննե­րով եւ պատ­ճա­ռա­բա­նութ­յուն­նե­րով, բայց­ բո­լոր դեպ­քե­րում էլ անհ­րա­ժեշ­տութ­յան տար­րը կա: Օ­րի­նակ, գլո­բա­լիս­տա­կան այն­պի­սի ա­ռանց­քա­յին քա­րոզ­չա­կան օ­ղակ, ինչ­պի­սին է Financial Times–ը, վկա­յա­կո­չե­լով Բ­րի­տա­նիա­յի Հա­մա­տեղ հե­տա­խու­զա­կան կո­մի­տեի նախ­կին ղե­կա­վար Սայ­մոն Գա­սին, գրում է, թե` Եվ­րո­պան պետք է վե­րա­կանգ­նի Ռու­սաս­տա­նի հետ ու­ղիղ երկ­խո­սութ­յու­նը՝ մեծ պա­տե­րազ­մից խու­սա­փե­լու հա­մար: Բ­րի­տա­նա­ցի «նախ­կին» հե­տա­խույ­զը հի­շել է ան­գամ 1983 թվա­կա­նի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, երբ, նրա նկա­րագր­մամբ, ԽՍՀՄ-ն­ եր­կու ան­գամ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը գրե­թե ըն­կա­լեց որ­պես մի­ջու­կա­յին հար­վա­ծի նա­խա­պատ­րաս­տութ­յուն` բխող ար­ձա­գան­քով հան­դերձ: Հա­մե­մա­տութ­յու­նը սա է. ներ­կա պա­հին էլ Մոսկ­վան Եվ­րո­պա­յի եւ ՆԱՏՕ­–ի գործո­ղութ­յուն­ներն ըն­կա­լում է, որ­պես ե­թե ոչ մի­ջու­կա­յին, ա­պա առն­վազն Ռու­սաս­տա­նի գո­յութ­յան հիմ­քե­րին ուղղ­ված ռեալ սպառ­նա­լիք: Ընդ ո­րում, երբ այս մա­սին ար­դեն խո­սում է գլո­բա­լիս­տա­կան քա­րոզ­չա­մե­քե­նան, ա­պա դա նաեւ ազ­դակ է, որ Եվ­րո­պա­յում սկսել են չա­փա­զանց լուրջ նա­յել ոչ միայն փաս­տին, որ Մոսկ­վան սպառ­նա­լի­քը լուրջ է հա­մա­րում, այլ որ ոչ միայն կա­րող է, այլ որ ա­վե­լի կա­րե­ւոր է, պատ­րաստ է հա­մար­ժեք պա­տաս­խա­նի: Կարճ ա­սած, որ հա­սել են հա­մաշ­խար­հա­յին էս­կա­լա­ցիա­յի այն մա­կար­դա­կին, որ հե­տա­գա ա­մեն մի քայ­լը կա­րող է ե­րաշ­խա­վոր­ված ոչն­չա­ցում դառ­նալ: Ըստ այդմ էլ, ու­զեն, թե` ոչ, ար­դեն ան­գամ Բ­րի­տա­նիա­յում են սկսել հակ­վել մտքին, որ պետք է գնալ` լե­զու գտնե­լու ճա­նա­պար­հով:

Եվ ա­հա այս ֆո­նին, Եվ­րո­պա­յում այդ­պես էլ չգտան այն «սու­պեր­հե­րոս» բա­նակ­ցո­ղին, ով կա­րող է Հին աշ­խար­հա­մա­սը միանձն­յա ներ­կա­յաց­նել մեծ բա­նակ­ցութ­յուն­նե­րում: Ընդ ո­րում, դի­մա­կա­յե­լով Պու­տի­նին եւ Թ­րամ­փին եւ հաս­նե­լով այն­պի­սի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի, ո­րոնք կա­րող են նախ` շա­հա­վետ լի­նել միաս­նա­կան Եվ­րո­պա­յի եւ դրա ա­ռան­ձին սուբ­յեկտ­նե­րի հա­մար: Ա­պա նաեւ, գո­նե ինչ­–որ չա­փով եվ­րո­պա­կան մանկ­լա­վիկ Ուկ­րաի­նա­յի: Եվ­րո­պա­յում մի­գու­ցե կա ն­ման գոր­ծիչ, ո­րի վրա հնա­րա­վոր կլի­ներ շեշ­տը դնել: Բայց «չգտան», եւ պատ­ճա­ռը շատ պարզ է. նե­րեվ­րո­պա­կան հիմ­նա­կան ու­ժե­րից ոչ մե­կը չցան­կա­ցավ մյու­սին զի­ջել, ին­չը խո­սում է ներ­քին շա­հե­րի սուր բախ­ման մա­սին: Այն է` ԵՄ ինս­տի­տուտ­նե­րի տար­բեր շա­հերն ու ման­դատ­նե­րը խո­չըն­դո­տե­ցին մեկ ներ­կա­յա­ցուց­չի ընտ­րութ­յա­նը։ Ա­ռանց­քա­յին եվ­րո­պա­կան երկր­ներն ի­րենց հեր­թին մի կող­մից  պայ­քա­րում էին ԵՄ­ ղե­կա­վա­րութ­յան դեմ, մյուս կող­մից` մի­մյանց: Արդ­յուն­քում, կա­րո­ղա­ցան հաս­նել այն ո­րոշ­մա­նը, որ բա­նակ­ցութ­յու­ննե­րի պետք է գնան հինգ երկր­նե­րի, Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի եւ Եվ­րա­խորհր­դի միաս­նա­կան պատ­վի­րա­կութ­յամբ: Իսկ դա նշա­նա­կում է, որ բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ Պու­տի­նի եւ Թ­րամ­փի հետ պայ­քա­րե­լու փո­խա­րեն` եվ­րո­պա­ցի­նե­րը այդ խառ­նա­կույ­տի ներ­սում են ի­րար հո­շո­տե­լու:

ԵՎՐՈՊԱՆ ԿԱՐՈՂ Է ԵՐԿՐՈՐԴ ՊԼԱՆ ԱՆՑՆԵԼ

Ա­հա այս ֆո­նին էլ ի հայտ է գա­լիս Եվ­րո­պա­յի հա­մար հիմ­նա­կան խնդի­րը: Նախ, միաս­նութ­յան բա­ցա­կա­յութ­յու­նը նաեւ պատ­ճառ դար­ձավ, որ Եվ­րո­պան այդ­պես էլ տեղ չստա­ցավ Պու­տին–Թ­րամփ–­Սի բա­նակ­ցա­յին սե­ղա­նի մոտ: Ու ե­թե Չի­նաս­տա­նում այդ հան­դիպ­ման արդ­յուն­քում ի­րա­կա­նում էլ ձե­ւա­վոր­վի գլո­բալ «Մեծ եռ­յա­կը», ա­պա Եվ­րո­պան հայտն­վե­լու է դրա­նից դուրս: Այն է` կա այդ եռ­յա­կի կող­մե­րից մե­կի, ա­վե­լի կոնկ­րետ` ԱՄՆ­–ի կամ Չի­նաս­տա­նի կցոր­դը դառ­նա­լու հե­ռան­կա­րը: Ի­հար­կե, ա­մե­րիկ­յան կցոր­դի տար­բե­րակն ա­վե­լի ռեալ է: Բայց մեկ է, ե­թե մին­չեւ հի­մա Եվ­րո­պան, ըն­դու­նե­լով ԱՄՆ­–ի գե­րա­կա­յութ­յու­նը, փոր­ձում էր հան­դես գալ հա­մաշ­խար­հա­յին երկ­րորդ ու­ժի դիր­քե­րից` հա­ճա­խա­կի նաեւ Վա­շինգ­տո­նին «ա­տամ ցույց տա­լով», հի­մա կբա­վա­րար­վի ըն­դա­մե­նը կցոր­դի կար­գա­վի­ճա­կով:

Երկ­րոր­դը, այս գզվռտո­ցի մեջ, ա­ռա­վել եւս` Եվ­րո­պա­յի անվ­տան­գութ­յան նոր հա­մա­կար­գի ձե­ւա­վոր­ման ֆո­նին, երբ Եվ­րո­պան սկսել է պատ­րաստ­վել Ռու­սաս­տա­նի հետ մեծ գոր­ծար­քի, Ուկ­րաի­նան ռիս­կի է դի­մում` դառ­նալ բա­նակ­ցա­յին ա­ռար­կա, այլ ոչ թե բա­նակ­ցութ­յուն­նե­րի մաս­նա­կից։

Եվ­րո­պա­կան ո­րոշ ա­ռա­ջա­տար երկր­ներ ար­դեն սկսել են ի ցույց դնել մղում­ներ, որ կա­րող են ան­գամ Եվ­րո­պա­յի ընդ­հա­նուր շահ աս­վա­ծից հետ քաշ­վել` սե­պա­րատ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի գնա­լով Մոսկ­վա­յի հետ: Նախ, Շոլ­ցը սկսեց ակ­նար­կել անվ­տան­գութ­յան ճար­տա­րա­պե­տութ­յու­նը Մոսկ­վա­յի հետ քննար­կե­լու անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին: Ա­պա նման հա­կում­ներ ի ցույց դրեց նաեւ Մակ­րոնը` փոր­ձե­լով Շոլ­ցին շրջան­ցել: Եվ դա տրա­մա­բա­նա­կան է, հաշ­վի առ­նե­լով, որ շնոր­հիվ մի­ջու­կա­յին զեն­քի, Ֆ­րան­սիան ու­նի ա­վե­լի բարձր կար­գա­վի­ճակ: Ինք­նու­րույ­նութ­յան ո­րո­շա­կի մո­տե­ցում­ներ դրսե­ւո­րում է նաեւ Լոն­դո­նը, ո­րը, բնա­կան է, նո­րից հաշ­վի առ­նե­լով Բ­րի­տա­նիա­յի մի­ջու­կա­յին երկ­րի կար­գա­վի­ճա­կը: Ու ինչ­քա­նով կհա­ջող­վի դա ի­րա­կա­նաց­նել, ինչ­պի­սի պա­տառ պո­կել, մոտ ա­պա­գան ցույց կտա: Ամ­բողջ հարցն այն է, թե այդ դեպ­քում ի՞նչ է լի­նե­լու ԵՄ­–ի եւ ՆԱՏՕ-ի ա­պա­գան: Երկ­րոր­դը, ի՞նչ է պատ­րաստ զո­հա­բե­րել, ասենք, ա­ռա­ջա­տար­նե­րի Փա­րի­զը, երբ զրույ­ցը հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից անց­նում է Կ­րեմ­լի հետ ի­րա­կան հա­մա­ձայ­նութ­յուն­նե­րի։ Վեր­ջա­պես, նմա­ն ի­րա­վի­ճա­կում ի՞նչ հե­ռան­կար­ներ են սպա­սվում հա­մե­մա­տա­բար մանր եվ­րո­պա­կան երկր­նե­րին` Եվ­րո­պա­յի ընդ­հա­նուր անվ­տան­գա­յին հա­մա­կար­գում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ