Եվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028–ը
ՄիջազգայինԵվրոպական հանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականը։
Եթե ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո նավթի և գազի գների անկումը շարունակվի, դա կարող է զգալիորեն բարելավել 2027 և 2028 թվականների գնաճի կանխատեսումը և փոքր-ինչ արագացնել տնտեսական աճը 2027 թվականին։
Միևնույն ժամանակ, Եվրոպայում շարունակում են մնալ լուրջ անվտանգության սպառնալիքներ. Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ երկարատև ագրեսիան և հիբրիդային սպառնալիքների ուժեղացումը շարունակում են անկայունացնել իրավիճակը։ Սա կարող է հանգեցնել մատակարարման շղթայի խափանումների, գործարքային ծախսերի աճի և բիզնեսի վստահության անկման։
