ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գերգաղտնի կապի ցանցը խափանվել է
ՄիջազգայինԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գերգաղտնի կապի ցանցը խափանվել է: Զանգվածային խափանումը հանգեցրել է գործակալության գաղտնի կապի խաթարման։
«ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ներքին կապի ցանցը, որը նախատեսված էր խիստ գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար, դադարել է աշխատել»։ CNN-ին այս մասին հայտնել են իրավիճակին ծանոթ վեց աղբյուրներ։
NSA Net անվամբ ցանցը թույլ է տալիս գործակալության աշխատակիցներին փոխանակել գաղտնի տվյալներ։ Աղբյուրների համաձայն, այս պահին կիբերհարձակման որևէ նշան չի հայտնաբերվել։
«Մինչ NSA մասնագետները փորձում են որոշել խափանման մասշտաբը, գործակալությունը աշխատակիցների համար սահմանել է աշխատանքի ներկայանալու աստիճանական ժամանակացույց»,– CNN-ին հայտնել են աղբյուրները։
