Ռուսաստանը պատրաստվում է ոչնչացնել Կիևի կամուրջներն ու ողջ էներգետիկան Եվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028–ը Սկսվել է Պուտինի և Սի Ցզինպինի հանդիպումը «Իրավունք». ՔՊ–ն թևերի է բաժանվել «Հրապարակ»․ Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը «Իրավունք». «Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են «Ժողովուրդ». Նախկին ԱԽՔ-ի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում Կիևը պատրաստվում է էներգետիկ միջնադարին. օրական երկու ժամ լույսը կարող է նորմ դառնալ «Հրապարակ»․ ՔՊ-ն սադրիչ պլան ունի «Իրավունք». Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում

«Հրապարակ»․ Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է․

«Նոյեմբերի 19-20-ը Երեւանում անցկացվելու է «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն եւ համագործակցություն» խորագրով միջազգային համաժողով, որը կազմակերպել են Անվտանգության խորհրդի գրասենյակը, ԱԳՆ-ն եւ Հայկական կարմիր խաչի ընկերությւնը։ Համաժողովին ելույթ են ունենալու Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, ՄԻՊ-ը, արդարադատության փոխնախարարը, աշխարհի տարբեր երկրներում անհետ կորածների հարազատներ: Թվում է, թե մեր բոլոր անհետ կորած զինծառայողների հարազատները պետք է մասնակցեին համաժողովին, եւ այն հենց նրանց հարազատներին մխիթարելու համար է նախաձեռնվել: Բայց պարզվում է` այդպես չէ:

Մենք տեղեկացանք, որ ԱԱԾ-ից կապվել են անհետ կորած զինծառայողների ծնողների հետ եւ առաջարկել 5 հոգանոց կազմով ներկա լինել միջոցառմանը, սակայն այդ 5 հոգու ցանկն էլ իրենք են որոշել: Օրինակ, փաստաբան Տաթեւիկ Սողոյանի անունը, որի քեռին եւս անհետ կորածների մեջ է, հանել են ցանկից: Անհետ կորածների ծնողներից մեկն ասաց, որ տեղյակ չեն, թե այս համաժողովն ինչ նպատակով է կազմակերպվում, սակայն իրենք դեմ են հատկապես Ալեն Սիմոնյանի մասնակցությանը, որը ժամանակ առաջ իրենց զավակների հետ կապված անթույլատրելի հայտարարություններ է արել»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ