Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան

Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան»

Միջազգային

­Շա­րու­նա­կում է երկ­րա­չա­փա­կան պրոգ­րե­սիա­յով ա­ճել գլո­բալ հե­տաքրք­րութ­յունն ար­դեն այս հինգ­շաբ­թի Չի­նաս­տա­նում սպաս­վող Պու­տին–Թ­րամփ–­Սի հան­դիպ­ման հետ կապ­ված: Ա­ռա­վել եւս, երբ ար­դեն նաեւ պաշ­տո­նա­պես հաս­տատ­վում է, թե կոնկ­րետ ինչ թե­մա­ներ են լի­նե­լու օ­րա­կար­գում: Ճիշտ է, ինչ­պես ակ­նար­կեց ՌԴ նա­խա­գա­հի խոս­նակ Դ­միտ­րի Պես­կո­վը, այդ հան­դիպ­մա­նը այդ­քան էլ տե­ղին չէ «Յալ­թա 2» ան­վա­նե­լը: Բայց մեկ է, դա­տե­լով հան­դիպ­ման ան­գամ բաց թե­մա­տի­կա­յից, այն աշ­խար­հի մասշ­տա­բով ա­ռա­վել քան կա­րե­ւոր մի­ջո­ցա­ռում է դառ­նա­լու: Ա­ռա­վել եւս, որ Պես­կովն էլ նշեց. «Սա շատ կար­եւոր հան­դի­պում է, որն իս­կա­պես ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում նմա­նը չի ու­նե­ցել եւ չու­նի: Այս­պես թե այն­պես, այս հան­դի­պումն ինք­նին կա­րող է հզոր ազ­դան­շան լի­նել ողջ մարդ­կութ­յան հա­մար»:

­Միա­ժա­մա­նակ ման­րա­մաս­ներ­ հայտ­նեց նաեւ ՌԴ նա­խա­գա­հի օգ­նա­կան Յու­րի Ու­շա­կո­վը: Այդ թվում, որ չնա­յած գլո­բա­լիս­տա­կան աղբ­յուր­նե­րի բազ­մա­կի պնդում­նե­րին, թե ե­րեք ա­ռաջ­նորդ­նե­րի օ­րա­կար­գում ուկ­րաի­նա­կան թե­ման չի լի­նե­լու, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, որ` «Ա­ռաջ­նորդ­նե­րը կքննար­կեն ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան հար­ցեր, դրանց թվում՝ Ուկ­րաի­նա­յի թե­ման»:

­Բա­ցի այդ, նաեւ Թ­րամ­փը հաս­տա­տել է, որ Շեն­ժե­նի հան­դիպ­մա­նը կքննարկ­վի Ուկ­րաի­նա­յի հար­ցը: «Մենք կխո­սենք ա­պա­մի­ջու­կայ­նաց­ման մա­սին։ Մենք կքննար­կենք Ի­րա­նի հար­ցը. այն­տեղ ի­րա­վի­ճա­կը շատ լավ է այս պա­հին, բայց մենք դեռ ո­րոշ ժա­մա­նակ կհատ­կաց­նենք դրան։ Մենք կխո­սենք իմ սի­րե­լի թե­մա­յի՝ Ուկ­րաի­նա­յի մա­սին։ Ուկ­րաի­նան պարտ­վում է»,– ն­շեց ԱՄՆ նա­խա­գա­հը:

­Մի խոս­քով, Զե­լենս­կու այն հրա­պա­րա­կա­յին մտա­վա­խութ­յուն­նե­րը, որ Շեն­ժե­նի հան­դիպ­ման ժա­մա­նակ կա­րող է ուկ­րաի­նա­կան հար­ցը լուծ­վել ա­ռանց Ուկ­րաի­նա­յի մաս­նակ­ցութ­յան, կար­ծես թե ար­դա­րա­նում է: Ա­սենք, վեր­ջին սրա­ցում­նե­րը, ո­րոնք այս օ­րե­րին նկատ­վում են ռազ­մա­կան թա­տե­րա­բե­մում, ի­րենց հեր­թին են ակ­նար­կում այդ մա­սին: Ն­կա­տի ու­նենք այն հար­ված­նե­րը, ո­րոնք ուկ­րաի­նա­կան ու­ժե­րը սկսե­ցին հասց­նել Ղ­րի­մի կամր­ջին:

Ի­մաս­տը հե­տեւ­յալն է: Ուկ­րաի­նա­կան ու­ժե­րը ժա­մա­նա­կին կա­րո­ղա­ցան մեկ­–եր­կու հար­ված հասց­նել Ղ­րի­մի կամր­ջին: Մոսկ­վա­յի ռեակ­ցիան կոշտ էր` նոր հար­վա­ծի դեպ­քում կթի­րա­խա­վոր­վի Կիե­ւի կենտ­րո­նը, այդ թվում` իշ­խա­նա­կան հաս­տա­տութ­յուն­նե­րը` նա­խա­գա­հա­կան նստա­վա­յրը, Ռա­դան եւ այլն: Հե­տա­գա­յում, ան­կախ ռազ­մա­կան բո­լոր սրա­ցում­նե­րից, Կիեւն աշ­խա­տում էր խու­սա­փել Ղ­րի­մի կամր­ջից: Եվ ա­հա ներ­կա փու­լում, երբ այն տպա­վո­րութ­յունն է, որ խա­ղա­ղութ­յան բա­նակ­ցութ­յուն­ներն ակ­տիվ եւ հա­ջող փուլ են մտնում, հան­կարծ ուկ­րաի­նա­կան ու­ժե­րը սկսե­ցին հար­վա­ծել Ղ­րի­մի կամր­ջին, որն այս պա­հին ռազ­մա­կան ի­մաս­տով ի­րենց ոչ մի բան չի տա­լիս:

­Թե­րեւս, միակ տրա­մա­բա­նա­կան բա­ցատ­րութ­յունն է, որ դա ար­վում է այն հաշ­վար­կով, որ Մոսկ­վան, իր հին խոստ­մա­նը հա­մա­ձայն, կսկսի «ար­դու­կել» Կիե­ւի կենտ­րո­նը: Իսկ այդ դեպ­քում «հա­ջող բա­նակ­ցութ­յուն­ներ» աս­վա­ծից հետք ան­գամ չի մնա: Սա­կայն հաշ­վարկ­նե­րը կար­ծես թե չար­դա­րա­ցան. Մոսկ­վան «դեմ­քը փրկե­լու» այլ մի­ջո­ցի դի­մեց` Կիե­ւի կենտ­րո­նի փո­խա­րեն ան­նա­խա­դեպ մասշ­տա­բի հրթի­ռա­յին հար­ձա­կում­ներ ի­րա­կա­նաց­նե­լով Կիե­ւում Դ­նեպ­րի կա­մուրջ­նե­րի վրա:

­Թե Շեն­ժե­նի հան­դիպ­ման նա­խօ­րեին նման էս­կա­լա­ցիան ինչ է­ֆեկտ կու­նե­նա, այ­սօր–­վաղն ա­վե­լի հստակ կդառ­նա: Բայց այն, որ Մոսկ­վան եւ Վա­շինգ­տո­նը պաշ­տո­նա­պես հայտ­նե­ցին, թե պատ­րաստ­վում են ուկ­րաի­նա­կան թե­ման քննար­կել ա­ռաջ­նորդ­նե­րի գա­գա­թա­ժո­ղո­վին, այն է` լու­ծել ա­ռանց Կիե­ւի մաս­նակ­ցութ­յան, թե­րեւս պա­տա­հա­կան ազ­դակ չէր: Սա­կայն սա դեռ­ մե­դա­լի մի ե­րեսն է:

Մ­յուս ե­րեսն էլ այն է, թե ին­չու ուկ­րաի­նա­կան ու­ժե­րը ո­րո­շե­ցին գրո­հել Ղ­րի­մի կա­մուր­ջը: Հաս­կա­նա­լի է` ի­մաս­տը քա­ղա­քա­կան է: Բայց նաեւ, հե­ռա­հար եւ նման ճշգրտութ­յամբ հար­ված­նե­րի ռեալ պո­տենց­իալ Կիե­ւը չու­նի: Ն­ման հե­ռա­հար հար­ված­նե­րի հա­մար ուկ­րաի­նա­կան ու­ժերն օգտ­վում էին ԱՄՆ­–ի եւ տեխ­նի­կա­կան ո­րո­շա­կի պո­տենց­իալ ու­նե­ցող Բ­րի­տա­նիա­յի օգ­նութ­յամբ: Ու ա­սել, թե այս պա­հին Թ­րամ­փին ձեռն­տու էր օգ­նել Կիե­ւին` հար­վա­ծել Ղ­րի­մի կամր­ջին, ռեալ չէ:

Այ­սինքն, ա­մեն ինչ խո­սում է այն մա­սին, որ բրի­տա­նա­ցի­նե­րը դեռ փոր­ձում են նման պրո­վո­կա­ցիա­նե­րի մի­ջո­ցով հաս­նել նոր էս­կա­լա­ցիա­յի, դրա­նով ձա­խո­ղե­լով ե­թե ոչ Չի­նաս­տա­նի գա­գա­թա­ժո­ղո­վը, ա­պա գո­նե դրա է­ֆեկ­տի­վութ­յու­նը հասց­նել նվա­զա­գույ­նի: Ա­ռա­վել եւս, որ կան խո­սակ­ցութ­յուն­ներ, որ ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տակն ա­մե­նե­ւին էլ միակ հար­թա­կը չէ, որ­տեղ նման պրո­վո­կա­ցիոն փոր­ձեր են ար­վում. նման ե­րե­ւույթ ­կա­րե­լի է նկա­տել, օ­րի­նակ, նաեւ Հա­յաս­տա­նում, որ­տեղ փոր­ձեր ե­ն ար­վում հայ­–եզ­դիա­կան հա­կա­սութ­յուն­ներ սրել եւ խա­ղար­կել:

Որ­քա­նով նման փոր­ձե­րը կաշ­խա­տեն, այս պա­հին ­դա է դառ­նում հիմ­նա­կան հարց: Բայց, դա­տե­լով Ուկ­րաի­նա­յի օ­րի­նա­կից, այդ մե­խա­նիզ­մը կար­ծես թե չի աշ­խա­տե­լու: Ա­մեն դեպ­քում, մին­չեւ Չի­նաս­տա­նից «ողջ մարդ­կութ­յան հա­մար հզոր ազ­դան­շա­նին» քիչ ժա­մա­նակ է մնում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ