Նոյեմբերի 19. Օրվա խոսք ԵՄ պաշտոնյաներ. Ռուսաստանը նախատեսում է 2027-ին Ուկրաինայի դեմ օգտագործել 20 միլիոն անօդաչու Կիևի կամուրջների վրա հարձակումները կարող են չափազանց ցավոտ լինել Ուկրաինայի համար. The Economist Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին Պենտագոնը տասնամյակների ընթացքում առաջին անգամ մշակում է ավիացիոն միջուկային ռումբ Ուկրաինան այրվում է. ռուսական բանակը հարվածներ է հասցնում էներգիային և այլ օբյեկտներին: Ուկրաինական աղբյուրներ «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել «Ժողովուրդ». Պապոյանը Ռուսաստան չի մեկնել, սահմանափակումները չեն վերացվի «Փաստ». Նոր աշխարհակարգի շեմին Հիլարի Քլինթոն. Թրամփի հանդիպումը Պուտինի և Սի Ցզինպինի հետ կվնասի ԱՄՆ-ի հեղինակությանը

«Փաստ». Արտահերթի ուրվականը

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական դաշտում Սահմանադրության փոփոխության շուրջ ծավալվող զարգացումները մտնում են վճռորոշ փուլ։ Իշխանությունների այն հայտարարությունների ֆոնին, թե ամեն ինչ արվելու է խորհրդարանական ընդդիմությունից անհրաժեշտ վեց ձայնը ստանալու ուղղությամբ՝ լինի դա քաղաքական բանակցությունների, թե տարբեր տեսակի ճնշումների միջոցով, ընդդիմադիր դաշտից հնչում են կտրուկ և աներկբա պատասխաններ։

Այս համատեքստում, ընդդիմադիր շրջանակների գնահատմամբ, իշխանությունը գնաց անգամ «իրավական» ռեպրեսիաների ճանապարհով Սամվել Կարապետյանի նկատմամբ, երբ տնային կալանքի մեջ գտնվող գործչին ձերբակալելու և մեկ ամսով կալանավորելու որոշում կայացվեց, ինչին նախորդել էին նոյեմբերի 5-ին Քննչական կոմիտեի քննիչների կողմից իրականացված խուզարկությունները նրա և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը տեղի ունեցողը որակել է որպես քաղաքական հետապնդում, իսկ ընդդիմադիր դաշտում այս քայլը ուղղակիորեն կապում են սահմանադրական փոփոխությունների՝ արտաքին պարտադրանքով պայմանավորված գործընթացի դեմ պայքարելու նրա պատրաստակամության հետ։ Սակայն կալանավորումից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանում լրագրողների հետ զրույցում փաստացի վերջակետ է դրել այս հարցին՝ հայտարարելով, որ իրենց քաղաքական ուժը թույլ չի տալու Սահմանադրության փոփոխությունը՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ ինքը կմնա կալանքի տակ։ Այսպիսով, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդը հստակ արձանագրում է, որ իշխանության պահանջած ձայները չեն տրվելու, և որևէ գործարք բացառված է։
Նույնքան կոշտ և անզիջում դիրքորոշում ունի նաև խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը։ Չնայած «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը նույնպես գտնվում է կալանքի տակ, այս փուլում հրապարակային խոսքով հանդես գալու հնարավորություն չի ունեցել, խմբակցության ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում հստակ շեշտել են, որ բացառվում է որևէ զիջում իշխանություններին սահմանադրական փոփոխությունների հարցում։

Այսպիսով, խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ հենց սկզբից փակում են թեման և իշխանությանը չեն թողնում խորհրդարանական մանևրների կամ կուլիսային պայմանավորվածությունների որևէ հնարավորություն։ Ստեղծված իրավիճակում, երբ սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ ձայների ապահովումը դառնում է անիրատեսական, իշխանության օրակարգում փաստացի մնում է իր իսկ քննարկած մյուս սցենարը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հարցը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ