ԵՄ պաշտոնյաներ. Ռուսաստանը նախատեսում է 2027-ին Ուկրաինայի դեմ օգտագործել 20 միլիոն անօդաչու
ՄիջազգայինԵՄ պաշտոնյաների տվյալներով՝ Ռուսաստանը նախատեսում է 2027-ին Ուկրաինայի դեմ օգտագործել 20 միլիոն անօդաչու թռչող սարք։
Ռուսաստանը նախատեսում է հաջորդ տարի Ուկրաինայի դեմ օգտագործել 20 միլիոն անօդաչու թռչող սարք (այսինքն՝ օրական 54,000), Բրյուսելում հայտարարեց պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Կուբիլիուսը։
ԵՄ-ն միլիարդավոր դոլարներ է հատկացնում զենքի գնման համար, որպեսզի Կիևը կարողանա դիմակայել հարվածներին։
Նախատեսված ամբողջ 28.3 միլիարդ եվրոն կհատկացվի մինչև տարեվերջ։ ԵՄ-ն ներկայումս պատրաստվում է մնացած միջոցները (31.7 միլիարդ եվրո) օգտագործել 2027 թվականին պաշտպանական կարիքների համար։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ