Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի գագաթնաժողովը բացահայտեց Եվրոպայի աշխարհաքաղաքական թուլությունը. Reuters Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ եռակողմ գագաթնաժողովի գլխավոր թեման չէր Մեդվեդև. Յալթային հղումը լիովին տեղին է Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ն իր B-1 և B-2 հեռահար ռմբակոծիչները դրել է 96-ժամյա պատրաստվածության վիճակի Սի Ցզինպինի ելույթի ժամանակ Թրամփի աչքը կպել էր (Տեսանյութ) Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Նոյեմբերի 19. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ ԵՄ պաշտոնյաներ. Ռուսաստանը նախատեսում է 2027-ին Ուկրաինայի դեմ օգտագործել 20 միլիոն անօդաչու

Ակնհայտորեն բռնաճնշումների նոր փուլ է սպասվում. Տիգրան Աբրահամյան

Բացի այն հանգամանքից, որ Փաշինյանը սպառնում է Ալիևի պահանջով սահմանադրություն փոխել, նաև հոխորտում է, թե ընդդիմության վրայով «բուլդոզերով» անցնելու է:

Ակնհայտորեն բռնաճնշումների նոր փուլ է սպասվում, որն ավանդաբար ուղեկցվում է ազատազրկումներով և խայտառակ արշավներով:

Հիմա, այս վիճակում, առաջին տրամաբանական միտքը, որը բանական մարդու գլխում ծագում է, դիմակայությունն է՝ բոլոր հնարավոր առողջ ուժերի համախմբվածությամբ և արդյունավետ աշխատանքով:

Բայց տրամաբանությունը մեր օրերում սկսել է խափանումներով գործել, որովհետև այս վիճակում հայտնի շրջանակները, որոնք զարմանալիորեն դեռ ընդդիմադիր են ներկայանում, շարունակում են ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի մասին խոսել՝ ոմանք՝ տողատակերով, ոմանք՝ ուղիղ:

Ավելին, դա ուղեկցվում է գարշելի բառակույտով և թեզերով: Ենթադրում եմ՝ Նիկոլի դեմ պայքարն անիմաստ են համարում, իրենց զրոյական արժեքով դաշտը լցնում են ընդդիմադիր դաշտի դեմ անպատվաբեր ներկայությամբ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ