Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի գագաթնաժողովը բացահայտեց Եվրոպայի աշխարհաքաղաքական թուլությունը. Reuters Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ եռակողմ գագաթնաժողովի գլխավոր թեման չէր Մեդվեդև. Յալթային հղումը լիովին տեղին է Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ն իր B-1 և B-2 հեռահար ռմբակոծիչները դրել է 96-ժամյա պատրաստվածության վիճակի Սի Ցզինպինի ելույթի ժամանակ Թրամփի աչքը կպել էր (Տեսանյութ) Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Նոյեմբերի 19. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ ԵՄ պաշտոնյաներ. Ռուսաստանը նախատեսում է 2027-ին Ուկրաինայի դեմ օգտագործել 20 միլիոն անօդաչու

ԿԲ նախագահը՝ գազի գնի հնարավոր թանկացման դեպքում գնաճի թվերի մասին

Տնտեսություն

Ազգային ժողովի՝ նոյեմբերի 19-ի նիստին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի՝ 2027 թվականի պետբյուջեի վերաբերյալ ելույթի շրջանակում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հետաքրքրվեց՝ գազի գնի հնարավոր բարձրացումն ի՞նչ ռիսկեր է պարունակում թե՛ տնտեսության համար, թե՛ գների կայունության իմաստով։

 

Մարտին Գալստյանը պատասխանեց՝ հաշվարկներ արվել են, բայց դա դիտարկվել է ոչ թե որպես սցենար, այլ որպես սթրես թեստ։

 

«Մենք փորձել ենք հասկանալ՝ եթե գազի գինը 1 տոկոսային կետով բարձրանա, կամ 10-ով ասեմ, որ ավելի հեշտ ընկալելի լինի, որովհետև 1-ի դեպքում գնաճի վրա ազդեցությունը 0,06 է, այսինքն՝ եթե գազի գինը 10 տոկոսով բարձրանում է, ձեր նշած բոլոր գները՝ ներառյալ գազը, էլեկտրաէներգիան, էլեկտրաէներգիայի ազդեցությունն այն ճյուղերի վրա, որոնք կարող են արտադրանք տալ, ու այդ գնի մեջ ինքնարժեքի բարձրացումը բերելու են 0,6 տոկոս գնաճի։

 

Բնականաբար, այնտեղ կան ոչ գծային գործոններ, այսինքն՝ 10 տոկոսն ու 100 տոկոսը կարող են իրարից էապես տարբերվել, բայց եթե մենք խոսում ենք զուտ սթրեսթեստային սցենարի մասին, ապա գազի գնի՝ 1 տոկոսով բարձրացումը, ամբողջ ցիկլը հաշվի առնելով, ՀՀ-ում ձևավորում է 0,06 տոկոս գնաճ»,- ասաց նա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ