Մինչև 2035 թվականը իսլամը կդառնա աշխարհի ամենամեծ կրոնը
Միջազգային
Համաձայն նոր ուսումնասիրությունների, մինչև 2035 թվականը իսլամի հետևորդները թվով կգերազանցեն քրիստոնեությանը՝ դառնալով աշխարհի ամենամեծ կրոնը։ Միևնույն ժամանակ, հինդուիզմի և հուդայականության հետևորդների բաժինը, չնայած թվային աճին, կնվազի համաշխարհային բնակչության համեմատ, իսկ բուդդիզմը կզիջի դիրքերը երկու առումներով էլ։
Այս տվյալները մեջբերվում են ամերիկյան Pew Research Center սոցիոլոգիական ընկերության կողմից երեկ հրապարակված ուսումնասիրության մեջ։ Վերլուծաբանների կարծիքով, առաջիկա փոփոխությունների հիմքում ընկած են ժողովրդագրական գործոնները, և նրանց ուսումնասիրած ժամանակահատվածը 2020-2070 թվականներն են։ Մասնավորապես, մուսուլման բնակչությունը, որի ծնելիության մակարդակը մեկ կնոջ հաշվով 2020-2025 թվականներին կազմել է 3.1 երեխա, շատ ավելի արագ է աճում, քան մյուս կրոնական համայնքների բնակչությունը։