Փաստն այն է, որ Թրամփն ու Սին նախընտրեցին սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, այլ ոչ թե եվրոպայի
ՄիջազգայինԼեհաստանի արտաքին գործերի նախարար Սիկորսկին Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում Թրամփի, Սի Ցզինպինի և Պուտինի հանդիպման հետ կապված նախանձ հիշեցնող տարօրինակ մեկնաբանություն է տվել.
«Եթե սա տնտեսական գագաթնաժողով է, ապա Ռուսաստանի ներկայությունն այնտեղ բացարձակապես անհասկանալի է։
Ռուսաստանը տնտեսական թզուկ է։
Եթե նրանք ցանկանում են քննարկել աշխարհի ամենակարևոր տնտեսական հարցերը, իհարկե, այնտեղ պետք է լինի Եվրամիությունը, այլ ոչ թե Ռուսաստանը»,– ասում է լեհ նախարարը:
Միայն թե փաստն այն է, որ Թրամփն ու Սին նախընտրեցին, որ սեղանի շուրջ նստեն Պուտինի հետ, այլ ոչ թե որեւէ եվրոպացու: Անկախ այն բանից, թե դրա մասին ինչ է մտածում Լեհաստանի արտգործնախարարը:
