Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը Սպերցյանի մասնակցությունը Ռոնալդուի թիմի դեմ խաղին հարցականի տակ է Դեկտեմբերին ամեն ինչ կպարզվի․ Փաշինյանը բոլորին ֆռացրել է․ Հովիկ Աղազարյան Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի գագաթնաժողովը բացահայտեց Եվրոպայի աշխարհաքաղաքական թուլությունը. Reuters Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ եռակողմ գագաթնաժողովի գլխավոր թեման չէր Մեդվեդև. Յալթային հղումը լիովին տեղին է Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ն իր B-1 և B-2 հեռահար ռմբակոծիչները դրել է 96-ժամյա պատրաստվածության վիճակի Սի Ցզինպինի ելույթի ժամանակ Թրամփի աչքը կպել էր (Տեսանյութ) Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Սպերցյանի մասնակցությունը Ռոնալդուի թիմի դեմ խաղին հարցականի տակ է

Սպորտ

 

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ խաղադաշտ վերադառնալու հարցը դեռևս անորոշ է։ Նոյեմբերի 20-ին սաուդյան «Ալ-Ահլին» սկզբունքային հանդիպում է անցկացնելու «Ալ-Նասրի» դեմ, սակայն հայ ֆուտբոլիստի մասնակցության շուրջ տեղեկությունները հակասական են։

Արաբական WinWin պարբերականի հաղորդմամբ՝ Սպերցյանը դեռևս չի միացել «Ալ-Ահլիի» ընդհանուր խմբի մարզումներին, քանի որ լիարժեք չի ապաքինվել վնասվածքից։ Այնուամենայնիվ, բժշկական և մարզչական շտաբները շարունակում են հետևել նրա վիճակին, և աղբյուրը չի բացառում, որ դրական եզրակացության դեպքում կիսապաշտպանը կարող է խաղաժամանակ ստանալ հանդիպման որոշակի հատվածում։

Մյուս կողմից՝ Erem News-ը, հղում անելով լրագրող Միշալ Ալ-Օթեյբիին, նշում է, որ նոյեմբերի 19-ին ևս Սպերցյանն աշխատել է բացառապես ֆիզպատրաստության մարզչի հետ։ Աղբյուրի գնահատմամբ՝ նրա մասնակցության հավանականությունը բավականին փոքր է. «Ալ-Ահլիի» գլխավոր մարզիչ Մարինո Պուշիչը չի ցանկանում ռիսկի դիմել և մտադիր է խաղադաշտ դուրս բերել միայն ֆիզիկապես լիարժեք պատրաստ ֆուտբոլիստների։

Հիշեցնենք, որ Սպերցյանը ազդրի մերձեցնող մկանի վնասվածք էր ստացել նոյեմբերի 2-ին՝ Ասիայի Չեմպիոնների լիգայի էլիտար փուլի՝ «Ալ-Սադի» դեմ խաղում, ինչի պատճառով բաց էր թողել նաև Հայաստանի հավաքականի նոյեմբերյան հանդիպումները։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ալ-Ահլիի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ