Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Այս ռեժիմը համառորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չունենա որեւէ դաշնակից․ Վրթանեսյան

Հանդիպում

Հայաստանը ՀԱՊԿ-ում զրկվեց ձայնի իրավունքից եւ պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին առաջադրելու հնարավորությունից։ Նաեւ չի կարող մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում ընդունվող որոշումների քվեարկություններին եւ վետո կիրառել։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ հետ:

— Ի՞նչ է նշանակում ՀԱՊԿ-ում դե յուրե անդամ մնալը, բայց ձայնի ու պաշտոններ առաջադրելու իրավունքից զրկվելը։ Արդյո՞ք սա միջանկյալ քայլ է կազմակերպությունից վերջնականապես դուրս գալու կամ հեռացվելու ճանապարհին։

— Իմ կարծիքով՝ սա դիվանագիտական խաղեր է՝ այսպիսի փոքր-փոքր քայլերով: Կողմերից ոչ մեկը չի ուզում առաջինը կտրուկ քայլ անել։ Բայց արդյունքն այն է, որ Հայաստանը աստիճանաբար դուրս է մղվում ՀԱՊԿ-ից։ Հիմա, իհարկե, իշխանության ջատագովները կարող են ասել՝ ի՞նչ օգուտ ՀԱՊԿ-ից, միայն վնաս ենք ունեցել եւ այլն։ Բայց ՀԱՊԿ-ն ուներ տարբեր մեխանիզմներ, եւ Հայաստանն ու Ռուսաստանն էլ առանձին ունեին տարբեր մեխանիզմներ, որոնց միջոցով կարելի էր օգուտ քաղել հայկական բանակի եւ Հայաստանի անվտանգության համար։ Հիմա Փաշինյանի ռեժիմն ամեն ինչ արել է, որպեսզի թեկուզ փոքր, թեկուզ դժվարությամբ կորզվող այդ օգուտներն ընդհանրապես չլինեն։

Ո՞վ է դրանից շահում։ Դժվար՝ Հայաստանը դրանից շահի։ Այնպես չէ, որ ՀԱՊԿ-ի բոլոր անդամները միշտ իրար հետ համաձայն են, բոլոր հարցերում կոնսենսուս ունեն։ Բայց դա նորմալ է։ Ինչպես տեսնում ենք, ՆԱՏՕ-ում էլ, օրինակ, բազմաթիվ տարաձայնություններ կան։ Սակայն այս ռեժիմը համառորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չունենա որեւէ դաշնակից, որպեսզի Հայաստանի անվտանգության եւ շահերն առաջ տանելու բոլոր մեխանիզմները, այս կամ այն կերպ, ընթացքում կազմաքանդվեն։ Ընդ որում, մեխանիզմներ ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն ֆորմալ մեխանիզմները, օրինակ՝ Մինսկի խումբը, այլեւ՝ նույնիսկ ազգային ինստիտուտները։ Օրինակ՝ Հայ Առաքելական եկեղեցին, որը որոշ հարցերում հենց պետությանը կարող էր աջակցել միջազգային հարաբերություններում։ Այսօր ամեն ինչ արվեց, որպեսզի, եկեղեցին առավելագույնս թուլացվի։ Եվ եթե սփյուռքը կարող էր ինչ-որ բաներ անել այն հարցերում, որտեղ, օրինակ, հայկական պաշտոնական ատյաններն անզոր էին, ապա, չգիտես ինչու, լրիվ անհարկի կոնֆլիկտ է հրահրվում սփյուռքի հետ՝ կարծես թե, որեւէ դրա առիթը չկար։ Նույնն էլ ՀԱՊԿ-ի թեման է։

— Ի՞նչ եք կարծում՝ իսկ ինչո՞ւ հենց ՀԱՊԿ-ը եւ մասնավորապես Ռուսաստանը որոշեցին հիմա կիրառել այս մեխանիզմը՝ նույնն է թե՝ պատժամիջոցը։

— Չեմ կարող ասել։ Այսինքն՝ պարզ է, կան ինչ-որ ակնհայտ բաներ։ Օրինակ՝ Ռուսաստանի հետ հրահրվող այս կոնֆլիկտը, թե՝ ԵԱՏՄ-ից դուրս ենք գալու, հետո էլ ասացին՝ չէ, դուրս չենք գալու։ Ըստ էության, Փաշինյանն իր ամբողջ նախընտրական արշավը կառուցել էր Ռուսաստանի դեմ իբր պայքարելու թեմայով։ Հիմա, ամենայն հավանականությամբ, այս ամենը դրա հետեւանքներն են։ Բայց նորից եմ կրկնում՝ կարող է միայն դա չէ, չեմ կարող ասել։

— Իսկ այս որոշումն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ երկկողմ քաղաքական հարաբերությունների վրա։

— Շատ հնարավոր է, որ լուրջ, իրական հետեւանքներ լինեն։ Ու այստեղ հարցը ոչ թե ՀԱՊԿ-ն է, այլ հենց Ռուսաստանի հետ հարաբերությունների նպատակաուղղված վատթարացումը, որն, ի դեպ, սկսել է դեռեւս մինչեւ 44-օրյա պատերազմը։ Եթե հիշում եք, ՌԴ նախագահ Պուտինին չէին դիմավորում, հետո պատերազմի առաջին օրերին նույնիսկ ֆլեշմոբ էին անում՝ «Բա չի՞ զանգելու», նկատի ունենալով՝ Նիկոլը՝ Պուտինին։ Հենց առաջին իսկ օրերից, երբ եկան իշխանության, սկսեցին ՀԱՊԿ-ի դեմ ինչ-որ քայլեր անել՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալման փորձը, քրեական գործ հարուցելը, հետո ամիսներով նույն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցով սաբոտաժ անելը։ Մի խոսքով, առաջին իսկ օրվանից, ինչ եկել են իշխանության, թեպետ հայտարարում էին Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մասին, բայց իրականում դեմոնստրատիվ ձեւով կոնֆլիկտ են հրահրել։

— Հիմա շատերը մի քիչ էլ հեգնում են՝ ասելով, որ ավելի լավ է ՀԱՊԿ-ում խոսքի եւ քվեարկելու իրավունքից զրկվենք, բայց գազից չզրկվենք։ Կա՞ նման մտավախություն, որ սրան գումարած նաեւ գազից կզրկվենք:

— Այս մասին արդեն իսկ շատ է խոսվել։ Ընդ որում, իշխանությունը, կարծես, մի տեսակ նույնիսկ ուրախ, շատ ոգեւորված է խոսում այդ թեմայով, որ ես վախենամ՝ այո։ Ի դեպ, ասեմ, որ դրանից Ռուսաստանին ոչ մի վնաս չի լինի, իսկ Հայաստանի համար ահռելի վնաս է լինելու։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ