Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ցը՞մփ․․․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՇԱՌԻՑ, ՓՈՐՁԱՆՔԻՑ ՀԵՌՈՒ

Ըստ քաղտեխնոլոգների` այսպես կոչված, «միավորված ընդդիմությունը» Նիկոլի հրաժարականը չի պահանջում, քանի որ առանց Նիկոլի իրենց վիճակը չեն պատկերացնում, դրա համար, ընկած քուչեքը, անշառ թղթեր են բաժանում։

 **

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

(ՆԻԿՈԼԻ` ՀԱՅԱՍՏԱՆԸ  20 ՏԱՐԻ ՀԵՏՈ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Եվրաէշեր մի սատկեք, 20 տարի հետո եվրայոնջեն կկանաչի, կուշտ ու կուռ կուտեք։

 **

ՀԱՄԱՅՆՔԸ ՉՈՒԶԵՐ, ՀԱՄԱՅՆՔԸ ԶՈՐԱՎՈՐ Է։

(ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ «ՈՒՌՈՂ» ՏՆՕՐԵՆԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՉԱԶԱՏԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Երաժշտական դպրոցի սաների ծնողները չեն ուզում, համ էլ խեղճ աղջկա ծխածն էլ տուֆտա քոլ էր։

 **

ՑԸ ՞ՄՓ

Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլի կողակցի կողմից քաղաքական դաշտում առաջացած աղմուկը լոկ երեւանյան խցանումներին չի՞ վերաբերում, այն նաեւ քաղաքական դաշտում առանձին հայտ ներկայացնելու ղալմաղալ է։

 **

ՈՂԲ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ

(ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ «ԱՐՋ ՔՈՐՈՂ» ԱՆՎԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՈՃՈՎ)

Ողբամ քեզ, հայ ժողովուրդ, Հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, քանզի իշխանություններդ խոզ խանձող են, ընդդիմությունդ` արջ քորող։

**

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՂԹԱՆՔԸ` ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

(ԱԺ-ՈՒՄ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ՝ «ՄԵՌՆԵՔ ԷԼ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՆՔ», ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԽՈՍՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հանգչիր խաղաղությամբ…

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ