Հայաստանը ՌԴ-ում բրիտանական կրթությամբ նոր դեսպան ունի Օրվա երկրորդ կեսից հրթիռների նոր ալիք է ուղղվել դեպի արևմտյան Ուկրաինա Ուկրաինային հասցվել է աննախադեպ հարված. կիրառվել է առնվազն 130 հրթիռ Առողջապահության նախարարության 8003 «սառը գիծը» Թրամփը կոչ է արել եվրոպացի առաջնորդներին և Զելենսկիին համաձայնության գալ Ռուսաստանի հետ. Washington Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 20-ին Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա Խորհրդարանական ընդդիմությունը պահում է Փաշինյանին. Արթուր Ֆարմանյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար Նոյեմբերի 19. Օրվախոսք

Որքան կերկարաձքվի կենսաթոշակառուների հետվճարի ծրագրի ժամկետը

Աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե կենսաթոշակառուների հետվճարները իբր չեն փոխանցվել։

 

«Կենսաթոշակառուների հետվճարի այսպես կոչված «չվճարումների» մասին «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը, կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը գործում է բնականոն հունով, որևէ համակարգային խնդիր կամ փոխանցումների ուշացում ծրագրում չունենք, ավելին՝ ամեն ամիս ունենք ծրագրից օգտվողների և միջին հետվճարի աճ։ Վերջին տվյալներով հետվճարի ծրագրի օգտվել է 578 331 կենսաթոշակառու։ Հունվարին նրանք 415 228 էին. 10 ամսում ծրագրից օգտվողների թիվն աճել է 163 հազարով՝ 39 տոկոսով։

 

Նախորդ ամսվա առևտրից ձևավորված հետվճարը փոխանցվում է հաջորդ ամսվա 20-ից հետո, այս ամիս փոխանցումն ավելի շուտ է սկսվել։ Հետվճարի ծրագրի պայմաններում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, շահառուները հետվճար են ստանում բանկային քարտերով արված անկանխիկ գործարքների 20%-ի չափով՝ մինչև 10 000 դրամ։ Ավելին, նախատեսում ենք առաջիկայում ծրագրի ժամկետը երկարաձգել ևս 3 տարով․ համապատասխան Կառավարության որոշման նախագիծն արդեն իսկ հանրային քննարկման է դրված։

 

Իրենց հետվճարի չափի մասին տեղեկություն ստանալու համար կենսաթոշակառուները կարող են դիմել իրենց քարտը սպասարկող բանկին, կամ Միասնական սոցիալական ծառայություն։ Լրատվամիջոցին կոչ եմ անում զերծ մնալ նախարարությունից ստացված պատասխանը մանիպուլյատիվ վերնագրերի տակ հրապարակելուց»,- գրել է Աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի խոսնակը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ