Հայաստանը ՌԴ-ում բրիտանական կրթությամբ նոր դեսպան ունի Օրվա երկրորդ կեսից հրթիռների նոր ալիք է ուղղվել դեպի արևմտյան Ուկրաինա Ուկրաինային հասցվել է աննախադեպ հարված. կիրառվել է առնվազն 130 հրթիռ Առողջապահության նախարարության 8003 «սառը գիծը» Թրամփը կոչ է արել եվրոպացի առաջնորդներին և Զելենսկիին համաձայնության գալ Ռուսաստանի հետ. Washington Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 20-ին Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա Խորհրդարանական ընդդիմությունը պահում է Փաշինյանին. Արթուր Ֆարմանյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար Նոյեմբերի 19. Օրվախոսք

Հայաստանը ՌԴ-ում բրիտանական կրթությամբ նոր դեսպան ունի

Ներքաղաքական
ՀՀ նախագահի հրամանագրով Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Սամվել Մկրչյանը։
 

Ծննդյան թիվ և վայր՝ 

Մայիսի 17, 1959թ․, ք․ Երևան

Կրթություն՝ 

1976-1981թթ. սովորել  է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 

1981-1984թթ. սովորել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրայում։

1993թ. ավարտել է Լիդսի համալսարանի դիվանագիտական դասընթացները։

Աշխատանքային գործունեություն՝

1981-1984թթ.  աշխատել է ՀԽՍՀ պետական պատմական արխիվում։

1984-1991թթ. աշխատել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում:

1991թ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության  Եվրոպայի վարչության սկանդինավյան և բալթյան երկրների պատասխանատու

1991-1994թթ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության ԵՄ և ԵԱՀԿ պատասխանատու

1995-1997թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ՀՀ բանակցային խմբի անդամ

1996-1999թթ. Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին վերանայված պայմանագրի ՀՀ բանակցային խմբի անդամ

1997-1998թթ․ Ավստրիայում,  Հունգարիայում, Սլովակիայում ՀՀ ներկայացուցչության գործերի հավատարմատար (նստավայրը՝ Վիեննա)

1994-2000թթ. ԵԱՀԿ-ում  ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայում տեղակայված կառույցներում,  Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպությունում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ

2000-2004թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ

2004-2010թթ. Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար

2011-2016թթ․ ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ

2016-2018թթ․ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ)

2018-2023թթ. Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)

 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ