Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ

Միջազգային

Ա­մեն դեպ­քում, ան­կախ ա­մեն բա­նից, ձա­խո­ղե­լու փոր­ձե­րից, նա­խա­գահ­ներ Պու­տի­նի, Թ­րամ­փի եւ Ց­զին­պի­նի մաս­նակ­ցութ­յամբ գա­գա­թա­ժո­ղո­վը կա­յա­ցավ: Թե կոնկ­րետ ինչ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ե­ղան, եւ դրանք ինչ­պես կազ­դեն պատ­մութ­յան հե­տա­գա ըն­թաց­քի վրա, դեռ վերջ­նա­կան գնա­հա­տում­ներ ա­նե­լը դժվար է: Ի­հար­կե, կան հան­դիպ­ման բաց մա­սում կող­մե­րի ար­ված հայ­տա­րա­րութ­յուն­ներն ու մատ­նանշ­ված ուղ­ղութ­յուն­նե­րը, կա նաեւ ե­ռա­կողմ հռչա­կա­գի­րը: Դ­րանք նախ­նա­կան տպա­վո­րութ­յուն­ներ, ի­հար­կե, ա­ռա­ջաց­նում են: Բայց մեկ է, կա նաեւ հան­դիպ­ման փակ մա­սը, եւ հենց դ­րա­նից էլ պետք է որ բխի այն հիմ­նա­կա­նը, ո­րը կա­րո­ղա­ցան ձեռք բե­րել Շեն­ժե­նում: Այն է` հան­դիպ­ման հիմ­նա­կա­ն արդ­յու­նա­վե­տութ­յու­նն ի ցույց կդնեն միայն հե­տա­գա զար­գա­ցում­նե­րը:

Չ­նա­յած դրան, նախ­նա­կան մի շարք տպա­վո­րութ­յուն­նե­րը եւս բա­վա­կա­նին լուրջ են: Եվ ա­ռա­ջին հեր­թին` բուն բա­նակ­ցա­յին սե­ղանն ու դրա շուրջ նստած ե­րեք ա­ռաջ­նորդ­նե­րը: Կրկ­նենք` ԵՐԵՔ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ, եւ այդ ֆոնն ար­դեն իսկ շատ բան է նշա­նա­կում: Սա ար­դեն փաս­տա­ցի հայտ է. սե­ղա­նի շուրջ այլ նստող­նե­րի նրանք չեն տես­նում: Ու ա­ռա­ջին հեր­թին Եվ­րո­պան, որ շատ ջան­քեր թա­փեց այդ սե­ղա­նի­ գո­նե անկ­յու­նում տեղ ստա­նա­լու հա­մար, այդ­տեղ չէր: Այն է` պետք է իր հա­մար այլ շրջա­պատ գտնի` ոչ ե­րեք լի­դեր­նե­րի կող­քին: Ու սա այն դեպ­քում, երբ տա­րի­ներ շա­րու­նակ խո­սում էին Ռու­սաս­տա­նին մեծ քա­ղա­քա­կա­նութ­յու­նից դուրս մղե­լու, մերժ­յա­լի կար­գա­վի­ճակ տա­լու մա­սին:

­Հան­դիպ­ման բաց մա­սում հնչած ե­լույթ­նե­րում եւս մի շարք ազ­դակ­ներ ե­ղան: Բաց­ման խոս­քում Պու­տի­նը ա­ռա­ջար­կեց քննար­կել գլո­բալ եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­պե­րը եւ­ է­ներ­գե­տիկ անվ­տան­գութ­յու­նը: Ա­պա­ նաեւ, որ Ռու­սաս­տա­նը, Չի­նաս­տա­նը եւ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը շատ ընդ­հա­նուր շա­հեր ու­նեն Ուկ­րաի­նա­յում հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման հար­ցում: « Իմ կող­մից, ես հա­մոզ­ված եմ, որ Ռու­սաս­տա­նը, Չի­նաս­տա­նը եւ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը, մեր ժո­ղո­վուրդ­նե­րի հետ միա­սին, կա­րող են զգա­լի ներդ­րում ու­նե­նալ հա­մաշ­խար­հա­յին անվ­տան­գութ­յան եւ կա­յու­նութ­յան ամ­րապնդ­ման գոր­ծում, ե­թե հա­մա­գոր­ծակ­ցեն կա­ռու­ցո­ղա­կա­նո­րեն եւ գոր­ծըն­կե­րա­յին հի­մունք­նե­րով՝ հիմն­ված փո­խա­դարձ հար­գան­քի, հա­վա­սա­րութ­յան եւ շա­հե­րի հա­վա­սա­րակշ­ռութ­յան վրա»,– հայ­տա­րա­րեց ՌԴ նա­խա­գա­հը, ո­րից բխող մե­սի­ջը, թե­րեւս,մեկ­նա­բա­նե­լու կա­րիք ան­գամ չու­նի:

Թ­րամ­փը եւ­ս իր խոս­քը սկսեց ուկ­րաի­նա­կան թե­մա­յից` մնա­լով մո­տա­վո­րա­պես նույն ո­ճի մեջ, ին­չի մա­սին խո­սում էր Պու­տի­նը: Ա­պա, ԱՄՆ նա­խա­գահն էլ իր հեր­թին ա­ռաջ քա­շեց գլո­բալ կար­գա­վո­րում­նե­րի թե­ման` ընդգ­ծե­լով ե­րեք երկր­նե­րի լի­դե­րա­յին դե­րը. «Մեր ե­րեք երկր­նե­րը ազ­դում են մո­լո­րա­կում բո­լո­րի վրա։ Մեր տա­րա­ձայ­նութ­յուն­նե­րին չնա­յած՝ մենք պետք է հա­մա­տեղ աշ­խա­տենք։ Միա­սին մենք կգտնենք նոր ու­ղի»: Ինչ­պես նաեւ, որ` Ռու­սաս­տա­նի, Չի­նաս­տա­նի եւ Միաց­յալ Նա­հանգ­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րը պատ­րաստ են փնտրել նոր մո­տե­ցում­ներ՝ բո­լո­րի հա­մար ա­վե­լի լավ ա­պա­գա ա­պա­հո­վե­լու հա­մար:

Ընդ ո­րում, Թ­րամ­փը նաեւ ընդգ­ծեց, թե որ ուժն է դուրս մնում ա­ռա­ջարկ­վող նոր կա­ռա­վար­ման ձե­ւա­չա­փից: «Մեր հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մեկ այլ հնա­րա­վոր ո­լորտ է մեզ ան­կա­ռա­վա­րե­լի գլո­բա­լիս­տա­կան ​​կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րից, ինչ­պի­սին է Մի­ջազ­գա­յին քրեա­կան դա­տա­րա­նը, պաշտ­պա­նե­լու ու­ղի­ներ գտնե­լը, ո­րը զգա­լիո­րեն գե­րա­զան­ցել է իր լիա­զո­րութ­յուն­նե­րը»,– ն­շեց ԱՄՆ նա­խա­գա­հը` դրա­նով, ըստ էութ­յան, ա­ռաջ քա­շե­լով «ան­կա­ռա­վա­րե­լի գլո­բա­լիս­տա­կան ​​կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րից» ա­զատ­վե­լու գերխն­դի­րը:

­Վեր­ջա­պես տան­տե­րը` նա­խա­գահ Սին, ըստ էութ­յան, իր հեր­թին ա­ռաջ տա­րավ ե­րեք երկր­նե­րի լի­դե­րութ­յան հար­ցը: «Աշ­խար­հը խա­ղաղ է, երբ մեծ տե­րութ­յուն­նե­րը ապ­րում են խա­ղա­ղութ­յան մեջ, բայց երբ նրանք հա­կա­սութ­յան մեջ են, աշ­խար­հը ընկ­նում է քաո­սի մեջ: Այս բա­նակ­ցութ­յուն­նե­րի հիմ­նա­կան թե­ման «աշ­խար­հի խա­ղա­ղութ­յունն» է... Ռու­սաս­տա­նը, Չի­նաս­տա­նը եւ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը ՄԱԿ-ի ա­ռաջ­նագ­ծում էին, ուս­տի նրանք ստանձ­նում են մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի հա­մա­կար­գի ամ­րապնդ­ման խնդի­րը»:

Այս բո­լոր թե­զե­րը, հաս­կա­նա­լի է, տա­նում են դե­պի ե­ռա­բե­ւեռ աշ­խար­հի գա­ղա­փար: Ամ­բողջ հարցն այն է, թե որ­քա­նով է այս պա­հին դա ի­րա­տե­սա­կան, ե­թե ան­գամ ըն­դու­նենք, որ այդ հար­ցում Մոսկ­վա­յի, Պե­կի­նի եւ Վա­շինգ­տո­նի մոտ կան գո­նե հրա­պա­րա­կա­յին միաս­նա­կան գնա­հա­տում­ներ: Հաշ­վի առ­նե­լով, որ այդ գնա­հա­տում­նե­րի կող­քին կան նաեւ մի շարք խնդիր­ներ, ո­րո­նք ե­րեքն էլ ու­նեն:

ԱՄՆ-ի մոտ կա հա­մաշ­խար­հա­յին լի­դե­րութ­յու­նից հրա­ժար­վե­լու հետ հաշտ­վե­լու գերխն­դի­րը: Այ­սինքն, ե­թե ան­գամ Թ­րամ­փը պատ­րաստ է նա­հան­ջել, մեկ է, ԱՄՆ­–ի քա­ղա­քա­կան է­լի­տա­յի մի զգա­լի մա­սի մոտ տրա­մադ­րութ­յուն­ներն այլ են: Իսկ մյուս կող­մից, նախ­կի­նում մշակ­ված ա­ռաջ­նոր­դութ­յան հա­յե­ցա­կար­գը հետ է մնում ներ­կա­յիս ի­րա­կա­նութ­յու­նից: Այ­սինքն, կա բա­վա­կա­նին լուրջ դի­լե­մա, եւ այն հաղ­թա­հա­րել–չ­հաղ­թա­հա­րե­լու հար­ցը:

­Չի­նաս­տա­նի խնդի­րը նրա չա­փա­զանց­ված «ես»-ն­ է եւ հա­մոզ­մուն­քը, որ ա­մեն ինչ կա­րող է ա­նել ու­րիշ­նե­րի մի­ջո­ցով: Բայց ու­նի ռե­սուր­սա­յին խնդիր եւ ե­թե ցան­կա­նում է Մոսկ­վա­յի հետ հա­վա­սար դիր­քե­րում գտնվել, կա­րո՞ղ է մնալ ըն­դա­մե­նը Ռու­սաս­տա­նից ար­դար գնոր­դի դե­րում. այս­տեղ հար­ցեր­ կան:

­Ռու­սաս­տանն էլ իր հեր­թին ու­նի հզոր ռե­սուր­սա­յին բա­զա եւ ռազ­մա­կան պո­տենց­իալ` այն պա­հե­լու հա­մար: Բայց տեխ­նո­լո­գիա­կան ի­մաս­տով էա­պես հե­տ է մնա­ցել Պե­կի­նից եւ Վա­շինգ­տո­նից: Ու ե­թե չկա­րո­ղա­նա այդ տար­բե­րութ­յու­նը գո­նե մա­սամբ եւ շատ ա­րագ փոխ­հա­տու­ցել, կա­րող է ըն­դա­մե­նը վե­րած­վել մյուս եր­կու ա­ռա­ջա­տար­նե­րի հա­մար հում­քա­յին բա­զա­յի:

­Նաեւ չմո­ռա­նանք, որ նշված բո­լոր լա­վատ­ե­սա­կան գա­ղա­փար­նե­րի ֆո­նին, ուկ­րաի­նա­կան եւ ի­րա­նա­կան պա­տե­րազմ­նե­րը դեռ ոչ մի տեղ չեն ան­հե­տա­ցել:

­Բայց, ա­մեն դեպ­քում, երբ նման ի­րա­վի­ճա­կում հնա­րա­վոր է դար­ձել կազ­մա­կեր­պել եւ անց­կաց­նել ե­րեք ա­ռաջ­նորդ­նե­րի գա­գա­թա­ժո­ղով, ա­պա նշա­նա­կում է, որ շփման կե­տերն այս­ պա­հին ա­վե­լի շատ են դար­ձել, քան բա­ժա­նա­րար գծերն են: Այ­սինքն, որ մի­ջու­կա­յին բախ­ման հա­վա­նա­կա­նութ­յունն այս գա­գա­թա­ժո­ղո­վից հե­տո ո­րո­շա­կիո­րեն կնվա­զի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ