Զավեշտանման բացատրություն՝ Լեհաստան մտած ռուսական հրթիռի հարցում ՆԱՏՕ-ական ուժերի ձախողուման համար
ՄիջազգայինՇվեդական Gripen կործանիչը չի կարողացել խոցել ռուսական X-101 թևավոր հրթիռը Լեհաստանի վրա՝ վատ եղանակի պատճառով։ Այսպես է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատար, գեներալ Իրենեուշ Նովակը բացատրել ՆԱՏՕ-ական ուժերի ձախողումն ընդդեմ Լեհաստան մտած ռուսական հրթիռի։
Գեներալի խոսքով՝ օդաչուն ստացել է կրակելու թույլտվություն և հայտնել է, որ, հավանաբար, հետևում է թևավոր հրթիռին։ Վատ տեսանելիության պատճառով նա չի կարողացել հաստատել թիրախի տեսակը՝ ո՛չ տեսողականորեն, ո՛չ էլ ինքնաթիռի օպտիկայի միջոցով, և կրակ չի բացել։
Gripen-ից բացի, խափանմանը մասնակցել են նաև լեհական F-16-ները, բայց նրանք նույնպես կրակ չեն բացել։ Լեհաստանը տեղակայել է Saab վաղ նախազգուշացման ինքնաթիռ, իսկ Նիդեռլանդները տրամադրել է տանկեր։