Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի

Սպորտ

 

Իտալական Sky Sport-ը անդրադարձել է «Ինտերի» նոյեմբերի 22-ին Բերգամոյում կայանալիք «Ատալանտայի» դեմ արտագնա հանդիպմանը։ Հավաքականների խաղերից հետո Կիվուն գնահատում է ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կիսապաշտպանության կենտրոնում Նիկոլո Բարելայի և Հական Չալհանօղլուի տեղերը երաշխավորված են, իսկ երրորդ դիրքի համար պայքարում են 37-ամյա Մխիթարյանն ու Սուչիչը։

Սպասվում է, որ միլանյան ակումբը կգործի իր ավանդական 3-5-2 դասավորությամբ, որտեղ Հենրիխ Մխիթարյանը կարող է զբաղեցնել ձախ կիսապաշտպանի դիրքը՝ մասնակցելով թե՛ գնդակի խաղարկմանը, թե՛ հարձակումների կազմակերպմանը։ Կիվուն վերջնական որոշումը կկայացնի առաջիկա մարզումների արդյունքներով։

Չնայած տարիքին՝ Մխիթարյանը շարունակում է առանցքային դեր խաղալ «Ինտերում»։ Ավելի վաղ La Gazzetta dello Sport-ը բարձր էր գնահատել նրա խաղը «Բոլոնիայի» և «Շախտյորի» դեմ՝ ընդգծելով, որ հայ կիսապաշտպանը նույնիսկ փոխարինման դուրս գալով էական ազդեցություն է թողնում խաղի ընթացքի վրա։

«Նա գինու նման է․ որքան մեծանում է, այնքան լավն է դառնում։ Նա մեզ համար հենասյուն է։ Երբ խաղադաշտ է մտնում, միշտ առավելագույնն է տալիս»,- ավելի վաղ թիմակցի մասին ասել էր Նիկոլո Բարելան։

 «Ատալանտա» – «Ինտեր» հանդիպումը կկայանա նոյեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ