Երևանում նոյեմբերի 21-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև
ԵղանակԵրևանում նոյեմբերի 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին և 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 22-ին և 25-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-ին, 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի։

