Գերմանիայի ԱԳ նախարարը ՀՀ-ին կոչ է անում փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ
Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլն ընդգծել է չլուծված հարցերի, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագիրը ստորագրելու համար։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նա այս մասին ասել է «Tagesschau»-ին տված հարցազրույցում։
Նախարարը նաև ընդգծել էՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջմղման կարևորությունը։ Գերմանական կողմը վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը դիտարկում է որպես տարածաշրջանային կայունության և եվրոպական անվտանգության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ։
Վադեֆուլը նշել է, որ Ադրբեջանը հուսալի էներգետիկ գործընկեր է Գերմանիայի և Եվրոպայի համար։
«Մենք դիվերսիֆիկացման նպատակով հուսալի գործընկերներ ենք փնտրում։ Ադրբեջանն այդպիսի հուսալի գործընկերներից մեկն է», — նշել է նախարարը։

