Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Դավիթ Սիմոնյանը նոկաուտով հաղթել է անգլիացի մրցակցին

Սպորտ

Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականն ապահովել է առաջին մեդալը։ ՀԲՖ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 90 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը քառորդ եզրափակիչում նոկաուտով առավելության է հասել անգլիացի Էմանուել Կարգբոյի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ, հաղորդում է armsport.am-ը:

Մենամարտի սկզբում Կարգբոն բավականին ակտիվ է գործել, սակայն հայ մարզիկն արագ իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը։ Մեկնարկից դեռ մեկ րոպե չանցած՝ Սիմոնյանի հարվածաշարից անգլիացի բռնցքամարտիկը ցնցվել է, իսկ աջ կողային հարվածից հետո հայտնվել ռինգի հատակին։

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 21-ին, կիսաեզրափակիչի ուղեգրի համար պայքարի մեջ կմտնի Հայաստանի ընտրանու ևս 4 ներկայացուցիչ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-23 հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 9 բռնցքամարտիկով, իսկ Սիմոնյանի համար սա երկրորդ հաղթական մենամարտն էր ստուգատեսում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ