Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի
ՄշակութայինԱյսօր՝ նոյեմբերի 21-ին, կայացավ Հայաստանի նկարիչների միության 21-րդ համագումարը, որի ընթացքում անցկացվեց Միության նախագահի ընտրությունը։
Թեկնածուների ստացած ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝
* Լևոն Աբրահամյան՝ 439 ձայն (92,42 %)
* Արա Շահումյան՝ 19 ձայն (4 %)
* Գայանե Իգիթյան՝ 17 ձայն (3,58 %)
Քվեարկության արդյունքներով Հայաստանի նկարիչների միության նախագահ ընտրվեց Լևոն Աբրահամյանը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

