Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2» Իրանը, տեւական դադարից հետո, հարձակվել է Բահրեյնի ԱՄՆ ռազմական բազաների վրա Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան

Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

Միջազգային

Ինչպես նախօրեին հայտնեց Թռեհրանը, իրանական նավթատարերի նավատորմը պատրաստվում է անցնել ԱՄՆ-ի բլոկադայի գոտին:

Եվ ահա, այս գիշեր այդ շարժը սկսվեց: Մակնաբանելով, իրանական տեղյակ փորձագիտական աղբյուրը գրում է.

«Իրանական նավթատարների շուրջ ստեղծված իրավիճակը մոտենում է վտանգավոր կետի։

Ես բազմիցս նշել եմ, որ Իրանի համար Հորմուզի նեղուցի խնդիրը վաղուց անցել է պարզապես առճակատման սահմաններից։ Այն երկրի ինքնիշխանության և սեփական էներգետիկ ռեսուրսները կառավարելու իրավունքի հարց է։

Եթե ամերիկացիները որոշեն կանգնեցնել կամ հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում։

Եվ այստեղ Վաշինգտոնը պետք է հաշվի առնի մեկ հանգամանք. նոր պատերազմը պարտադիր չէ, որ սահմանափակվի Իրանի տարածքով և Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներով։

Տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքները կհայտնվեն վտանգի տակ։ Ռազմական առճակատման աշխարհագրական ընդլայնումը, ներառյալ Մերձավոր Արևելքից դուրս գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները, չի կարելի բացառել։

Իմ կարծիքով, ամերիկացիները լուրջ սխալ են թույլ տալիս, եթե սպասում են, որ Իրանը կսահմանափակվի խորհրդանշական պատասխանով։ Այս ամենից հետո նահանջի գինը չափազանց բարձր է դարձել Թեհրանի համար։

Այժմ իրանական տանկերի վրա մեկ հարվածը բավարար կլինի տարածաշրջանը նոր պատերազմի եզրին հասցնելու համար, որի հետևանքները չափազանց դժվար կլինի վերահսկել»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ