Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով

Հանդիպում

Նոյեմբերի 19-ին Շենժենում տեղի ունեցավ պատմական նշանակության հանդիպում․ մեկ սեղանի շուրջ նստեցին Դոնալդ Թրամփը, Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը։ Որն՞ էր այդ հանդիպման հիմնաքարը քաղաքագետ Գարիկ Քեռյանը նկատում է.

- Երեք ղեկավարները հստակորեն նշեցին, որ պետք է համագործակցեն այդ բախումները կանխելու ուղղությամբ, ինչը նշանակում է համատեղ գործունեություն՝ գոյություն ունեցող կոնֆլիկտները հանգուցալուծելու ուղղությամբ։ Արժանահիշատակ է նաև այն հանգամանքը, որ Չինաստանի նախագահն առաջին անգամ բարձրաձայնեց ոչ միայն միջուկային զենքը սահմանափակելու և գործարկումը բացառելու թեզը, այլև առհասարակ առաջարկեց համատեղ աշխատել միջուկային զենքը վերացնելու ուղղությամբ։ Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս, երբ երեք ղեկավարները հանդես եկան ելույթներով կամ հայտարարություն հիշեցնող ելույթներով, այնուհետև անցան փակ ձևաչափին, որտեղ կայացած քննարկումների մասին, անշուշտ, կարելի է կատարել որոշակի կռահումներ ու կանխատեսումներ, սակայն, ամենայն հավանականությամբ, գլխավոր հարցերը քննարկվել են հենց այդ ձևաչափով: 

Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն վերահաստատել են ՄԱԿ-ի բարեփոխմանն իրենց հանձնառությունը՝ նպատակ ունենալով բարձրացնել կազմակերպության արդյունավետությունը գլոբալ մարտահրավերներին արձագանքելու հարցում։
Էներգամատակարարումներ՝ Երեք պետությունները նախատեսում են ավելացնել նավթավերամշակման արտադրանքի արտադրությունն ու մատակարարումները՝ ի շահ բոլոր երկրների, և վերահաստատել են էներգամատակարարումների կայունության կարևորությունը։
Միջազգային իրավունք՝ Կողմերը համաձայնել են, որ Միջազգային քրեական դատարանը և նմանատիպ այլ կառույցները չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները։
Միջուկային անվտանգություն՝ Պետությունների ղեկավարները վերահաստատել են, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և որ այն երբեք չպետք է սկսվի։ Նրանք նաև պայմանավորվել են երկխոսություն վարել միջուկային ռիսկերի նվազեցման և միջուկային զենքի տարածման կանխարգելման շուրջ։

Քաղաքագետի դիտարկմամբ.

- եռակողմ հանդիպման  մյուս կարևոր նշանակությունն այն է, որ վերոհիշյալ երեք պետությունները համատեղ հանգել են մի դրույթի, որի համաձայն՝ եթե իրենց միջև կա համագործակցություն, ապա դրանով հնարավոր է կանխել համաշխարհային քաոտիկ երևույթները, պատերազմները և մեծ աղետները, որոնք բխում են տարածաշրջանային ու միջտարածաշրջանային առնչություն ունեցող պետությունների միջև առկա բախումներից։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ