Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել
ՄշակութայինԴուդուկի ավանդական հնչողությունն ու ժամանակակից էլեկտրոնային երաժշտությունը միավորվել են Ջիվան Գասպարյան կրտսերի նոր՝ «Ծափ պար» (Clap Dance) ստեղծագործության մեջ։
Երաժիշտը ներկայացրել է ստեղծագործության տեսահոլովակը, որի հիմքում հայկական ազգային պարարվեստի ինքնատիպ տարրերից մեկի՝ յարխուշտայի ոգեշնչումն է։
«Ծափ պար»-ում հայկական երաժշտական ավանդույթները նորովի են մատուցվում՝ դուդուկի մեղեդայնությունը համադրելով էլեկտրոնային ռիթմերի հետ։ Արդյունքում ստեղծվել է ազգային երաժշտական ժառանգությունն ու ժամանակակից հնչողությունը միավորող ստեղծագործություն։
Նոր տեսահոլովակով Ջիվան Գասպարյան կրտսերը եւս մեկ անգամ ներկայացնում է հայկական երաժշտության հարուստ հնչերանգները նոր երաժշտական ձեւաչափով։
