Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի
ՔրեականՀայաստանի Սահմանադրության 63-րդ հոդվածն ամրագրում է արդար դատաքննության եւ գործերի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը, սակայն այսօրվա դատական իրականության մեջ այն վերածվել է ձեւականության։ Բազում են բողոքները թե կալանավայրերից եւ թե կալանավորների հարազատների կողմից առ այն, որ երկար տարիներ կալանավայրում գտնվող անձը առանց դատավճռի օրինակ 7 տարի ապրում է ՔԿ-ում եւ գտնվում է լիարժեք անազատության մեջ:
Հարցի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է փաստաբան Գեւորգ Պողոսյանի հետ: Վերջինս հստակ մեջբերել է Հայաստանի Սահմանադրության 63-րդ հոդվածը:
«63-րդ հոտվածը հստակ ամրագրում է յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքը, որի պարտադիր եւ անքակտելի բաղադրիչը գործերի ողջամիտ ժամկետում քննությունն է։ Սակայն այսօրվա դատաիրավական իրականության մեջ այս սահմանադրական նորմը վերածվել է սոսկ ձեւականության»,-ներկայացրեց Պողոսյանը։
Անթույլատրելի է, երբ մարդուն 7 տարի պահում են անազատության մեջ՝ առանց վերջնական դատավճռի։ Սա արդեն ոչ թե արդարադատություն է, այլ նախնական կալանքի վերածում պատժի եւ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում։
Արհեստականորեն ձգձգվող դատավարությունների ու կասկածելի մեղադրանքների պայմաններում շրջանցվում է անմեղության կանխավարկածը, իսկ իրավապահ ու դատական մարմինների անգործության հետեւանքով մարդու կյանքից պարզապես տարիներ են խլվում։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
