«Ժողովուրդ». «Վնգստացող դատավորների» մոտ «խուճապ է»
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո դատական համակարգում անորոշության և ներքին լարվածության մթնոլորտ է ձևավորվել։ Նախագծի 85-րդ հոդվածը, որով նախատեսվում է գործող դատավորների համատարած վերագնահատում, լուրջ մտահոգություններ է առաջացրել դատական համակարգի ներկայացուցիչների շրջանում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորները մտահոգված են, որ վերագնահատման հանձնաժողովի եզրակացությունը ենթակա չէ դատական վերանայման։ Մասնագիտական շրջանակներում սա դիտարկվում է դատական անկախության և պաշտոնավարման կայունության լուրջ խնդիր։
Դատական համակարգում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է նաև մեկ այլ տեսանկյունից․ եթե դատավորը վստահ չէ իր պաշտոնավարման շարունակականության հարցում, նա կդառնա օրվա իշխանության կամակատարը։ Այսպիսով, նոր Սահմանադրության նախագիծը դատական համակարգի համար ոչ միայն ինստիտուցիոնալ փոփոխությունների, այլև անորոշության նոր փուլ է բացում։
Վնգստացող դատավորները հիմա կդառնան ժամանակավոր դատավորներ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։