Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արևմտյան հետախուզությունները կասկածում են Ռուսաստանին միջուկային մարտագլխիկով արբանյակ արձակելու նախապատրաստման մեջ Լեհաստանը գիշերը բացազատել է հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանը բալիստիկ հրթիռներ է արտադրում ռեկորդային տեմպերով. Ուկրաինայի ՊՆ New York Magazine. Պուտինը Քուշներին ցույց է տվել նրա պարտիզան պապի մասին արխիվային փաստաթղթեր «Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը «Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում

Իրավական

Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Մեդիա Պլյուս» ՍՊԸ-ի՝ Yerevan Today լրատվականի, խմբագիր Սևակ Հակոբյանի և «Հայելի ակումբ»-ի՝ պահանջելով հերքում։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը դատական կարգով պահանջում է պարտավորեցնել Սևակ Հակոբյանին և Yerevan Today լրատվականին՝ հերքել նոյեմբերի 19-ին և 20-ին հրապարակումներում տեղ գտած գնահատականները՝ «բարձր մակարդակի թալանի» և «բարձր մակարդակի կոռուպցիայի» մասին։

Ըստ հայցի՝ հերքումը պետք է տարածվի «ՄԵԴԻԱ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տնօրինվող այն յութուբյան ալիքի, լրատվական կայքի ու ֆեյսբուքյան էջի միջոցով, որոնցով կատարվել էր վիճարկվող Հրապարակումը, բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով` առանց ժամկետի սահմանափակման։ Հերքման տեքստը պետք է հրապարակել տեսաձայնագրման միջոցով։

Հերքումն իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է: Հերքումը չպետք է պարունակի Պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը։ Նույն հայտարարության համար Փաշինյանը հերքում է պահանջում նաև «Հայելի ակումբից»։ Հերքումից զատ Փաշինյանը նաև փոխհատուցում է պահանջում 5 մլն դրամի չափով։ Հայցը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանին։ Դեռևս առկա չէ տեղեկություն այն վարույթ ընդունելու մասին։

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Նիկոլ Փածինյաբը դատի էր ըվել նսև <<Իրավունք>> թերթին, պահանջելով 4մլն դրամ։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ