Քըլըչն արձագանքել է ՀՀ Սահմանադրության փոփոխությանը՝ Փաշինյանին անվանելով անկեղծ գործընկեր
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը գրում է․ «Կարևոր փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ․ հանվել է այն ձևակերպումը, որը Թուրքիայի հետ տարաձայնությունների պատճառ էր դարձել։
Ինչպես միշտ ասել եմ, պարոն Նիկոլ Փաշինյանը երկխոսության մեջ կառուցողական և անկեղծ գործընկեր է. սա կարևոր է ոչ միայն Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, այլև տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման համար»,- գրել է նա։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
