Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև

Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Ներքաղաքական

Ի՞նչ պետք է անի մանդատավոր ընդդիմությունը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Սահմանադրության նոր նախագծի հրապարակումից հետո՝ բացի սոցցանցերում գրառումներով այն մերժելուց, «Իրավունք»-ը պարզել է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՑ։

— Եթե ընդդիմությունը չի տալիս իշխանությանն անհրաժեշտ այդ 6 ձայնը, ի՞նչ պիտի անի Նիկոլը։ Պիտի ժողովուրդ հանի փողոց եւ փորձի ընդդիմությանը ճնշե՞լ. չի՛ ստացվելու, նա չունի տարիներ առաջվա հանրային վստահությունը, դա իրեն չի հաջողվելու։ Ի վերջո, ի՞նչ պիտի անի, պիտի ծեծե՞ն պատգամավորներին։ Այսինքն՝ եթե ընդդիմությունը չի տալու այդ ձայները, եւ խորհրդարանում դա չի քվեարկվելու, որեւէ իրավական ճանապարհ չկա այդ Սահմանադրությունը դնելու համաժողովրդական հանրաքվեի։

Մյուս սպառնալիքը, որ այսօր հնչեցրել են ՔՊ-ականները, այն է, թե այդ դեպքում կգնան արտահերթ ընտրությունների։ Դե գնացե՛ք։ Արտահերթ ընտրության գնալու համար Նիկոլը պիտի հրաժարական տա։ Եթե Նիկոլը հրաժարական է տալիս, ընդդիմությունը նույն պահին կարող է խորհրդարանում առաջադրել վարչապետի թեկնածու, կոչ անել ժողովրդին դուրս գալ փողոց եւ ճնշել ՔՊ-ականներին, որպեսզի քվեարկեն ընդդիմության վարչապետի թեկնածուի օգտին։ Նա շանտաժ է անում, երբ ասում է՝ «կա՛մ դուք ինձ կհեռացնեք, կա՛մ ես կհեռացնեմ այս ընդդիմությանը», այսինքն՝ ակնարկում է, թե արտահերթ ընտրությունների արդյունքում այս ընդդիմությունը չի լինի խորհրդարանում, թույլ չի տա, որ մասնակցեն։

Հիմա, գիտեք, եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ինքն ընդունելու է Նիկոլի օրակարգը։ Չեմ ուզում շատ կատեգորիկ հայտարարություն անել, որովհետեւ հայտնի խոսք կա՝ «երբեք մի՛ ասա երբեք», բայց այս պահի դրությամբ ընդդիմությունը շատ վճռական է։ Եվ ընդդիմության բոլոր պատգամավորները հասկանում են, որ ով գնաց գործարքի, այդ խարանը մնալու է ամբողջ խմբակցության վրա։ Այս պահի դրությամբ, որքան տեղյակ եմ, որեւէ մեկին՝ կներեք, այդ կոպիտ բառի համար, չեն կարողանում գողանալ։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ