էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ....

Մեր գործընկեր, հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանը գրում է.

Եւ ով զարմանք. Աբովյանի ՏԻՄ ընտրությունների ժամանակ կրկին հիշեցին արցախցիներին։ Հիշեցին նրանց խնդիրները, նրանց հոգսերը, նրանց ծանր ճակատագիրը։
Բայց ինչո՞ւ են արցախցիներին հիշում միայն ընտրությունների ժամանակ։ Մի՞թե նրանց ցավը, սոցիալական դժվարություններն ու ապագայի անորոշությունը միայն նախընտրական շրջանում են տեսանելի դառնում  ու ակտիվանում: 
Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանին և նրա թիմին հարց. արցախցիներին հիշեցիք հենց այս պահին՝ նախընտրական մարաթոնի ժամանակ, թե՞  մինչ ձեր նախընտրական օրակարգը արցախցիների մատից փուշ հանել եք այդուհանդերձ... նկատի ունեմ գործով. ոչ թե խոսքով... 
Արցախցիները   մեր հայրենակիցներն են, եւ ունեն արժանապատիվ ապրելու իրավունք միշտ:  
Թող ասի Էդուարդ Բաբայանը հրապարակավ, թե ինչ կոնկրետ ծրագրեր են իրականացվել մինչ այսօր  արցախցիների  սոցիալական վիճակը բարելավելու համար։ Գուցե արել են՝չգիտենք....  Օրինակ, ի՞նչ աջակցություն է ցուցաբերվել,  և ի՞նչ շարունակական ծրագրեր են նախատեսվում։ Արդյո՞ք նրանց խնդիրները համայնքային կառավարման ամենօրյա օրակարգում են եղել, թե՞ դրանց մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է հանրության ուշադրությունը գրավել։
Համայնքի բնակիչներն իրավունք ունեն լսելու ոչ միայն  խոստումներ, այլև տեսնելու կատարված աշխատանքներ։ Իսկ արցախցիներն առավել քան երբևէ ունեն հետևողական վերաբերմունքի և իրական աջակցության կարիք միշտ: 

Հ.Գ
 
Պետք է հասկանալ  մի պարզ ճշմարտություն. արցախցիները որևէ քաղաքական ուժի ընտրական ռեսուրսը չեն։ Նրանք մարդիկ են՝ իրենց ցավով, արժանապատվությամբ, կորուստներով և ապագայի հանդեպ հույսով։
Ընտրությունները կգան ու կանցնեն, նախընտրական խոստումները կհնչեն ու կմոռացվեն, քաղաքական պայքարը կավարտվի, բայց արցախցիների առօրյա խնդիրները շարունակելու են մնալ օրակարգում։
Եվ հենց այստեղ է առաջանում ամենակարևոր հարցը՝ ի՞նչ է լինելու ընտրություններից հետո։
Արդյո՞ք նույն ուշադրությունը, նույն պատրաստակամությունն ու նույն հոգատարությունը պահպանվելու են նաև այն ժամանակ, երբ այլևս ընտրությունների անհրաժեշտություն չի լինի։
Որովհետև իրական մարդասիրությունը չի սկսվում նախընտրական քարոզարշավի հետ և չի ավարտվում ընտրությունների հաջորդ օրը։
Ի վերջո, սրտացավությունը չափվում է ոչ թե նրանով, թե քանի անգամ ես խոսում արցախցիների մասին, այլ նրանով՝  թե ինչ ես անում նրանց կողքին լինելու համար: Ու էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները» ՝ իրական ու առարկայան գործընթացներից: 
Հ.Գ 2 
Իսկ քաղաքական   իրադարձությունների տեսանկյունից, ասեմ որ   Աբովյան  համայնքի ընտրությունները իսկապես փորձաքար են լինելու   նախ եւ առաջ    քաղաքական խոշոր խաղացողների  համար, քանի որ վերջապես պարզ կդառնա.  մեզ քաղաքական բդեշխներ են պետք լինելու, թե իրական կառավարիչներ, որոնց համար  նախընտրելի կլինեն առավել արդար խաղի կանոններ: 
Կամ նիկոլիզմին կխժռեն «մուսկուլիստները», կամ  Նիկոլի վարչախումբը  քայլ ձիով կանի՝ չեզոքացնելով  «իզմերին ու բդեշխներին» Աբովյանում: Հետաքրքիր տրասնֆորմացիաներ են սպասվում Աբովյանում, քանզի այս ընտրություններից հետո միակ ուժը որ «պեշկայի» դերում հայտնվելու հավանականություն ունի՝  իշխող կուսակցությունն է՝իր վարչախմբով:   

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ