«Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը «Բլիժնի բոյ»-ով Նիկոլ Փաշինյանին չես կարող հաղթել․ Հակոբ Ասլանյան Ամենաարդյունավետ թիմերը` թոփ-5 լիգաներում Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան փոխում է տրանսֆերային օրինակարգը Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում

Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան փոխում է տրանսֆերային օրինակարգը

Սպորտ

 

 Daily Mail-ը և The Times-ը գրում են, որ Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան քննարկում է արտասահմանցի ֆուտբոլիստների գրանցման սահմանափակումների զգալի մեղմացումը։ Հնարավոր փոփոխությունները կարող են ճանապարհ բացել եվրոպական ֆուտբոլից նոր աստղեր ներգրավելու հերթական մեծ արշավի համար։

Գործող կանոնների համաձայն՝ սաուդյան ակումբները կարող են գրանցել տարիքային սահմանափակում չունեցող ութ արտասահմանցի ֆուտբոլիստի, ինչպես նաև ևս երկու երիտասարդ լեգեոների։ Առաջարկվող փոփոխությունների արդյունքում արտասահմանցի ֆուտբոլիստների քվոտան կարող է հասնել 14-ի։ Այդուհանդերձ, վերջնական որոշում դեռ չի հրապարակվել։

Եթե փոփոխություններն ուժի մեջ մտնեն մինչև 2027 թվականի ամառային տրանսֆերային պատուհանը, անգլիական Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստները կարող են դառնալ սաուդյան ակումբների գլխավոր թիրախներից մեկը։

Միևնույն ժամանակ, 2027/28 մրցաշրջանից սկսած՝ ակումբները պետք է շարունակեն պահպանել ֆինանսական կանոնները, որոնց համաձայն՝ հիմնական թիմի վրա կատարվող ծախսերը չեն կարող գերազանցել ակումբի եկամուտների 70 տոկոսը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ