Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Բաքուն ցանկանում է արագացնել TRIPP նախագծի մեկնարկը

Միջազգային

Ադրբեջանը շահագրգռված է հնարավորինս արագ իրականացնել «Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Բայրամովի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ն և Հայաստանը բանակցություններ են վարել նախագծի նախապատրաստման, դրա իրականացման համար ընկերության ստեղծման, բաժնեմասերի բաշխման և մի շարք այլ հարցերի շուրջ։ Այդ աշխատանքների ընթացքի մասին Ադրբեջանը պարբերաբար տեղեկացվել է։

Պատճառը պարզ է․ այս միջանցքի թե՛ մուտքը, թե՛ ելքը գտնվում են Ադրբեջանի հետ սահմանին։ Հետևաբար, մեզ համար կարևոր է տեղյակ լինել գործընթացին, որպեսզի նախագիծը հնարավոր լինի իրականացնել, և մենք կարողանանք համապատասխան կերպով համակարգել մեր աշխատանքը», – ասել է Բայրամովը։

 

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, թե TRIPP-ը կարևոր է Բաքվի համար մի քանի առումներով։ Մասնավորապես, այն լրացուցիչ հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցության համար։

 

Նրա խոսքով՝ նախագիծը նաև կդառնա Միջին միջանցքի և «Արևելք-Արևմուտք» միջազգային տրանսպորտային միջանցքի նոր ուղղություն՝ լրացուցիչ հնարավորություններ ստեղծելով Ադրբեջանի, Հայաստանի և տարածաշրջանի մյուս երկրների համար։

 

Բայրամովը հավելել է, որ նախագծի իրականացումը լրացուցիչ առավելություններ կապահովի ամբողջ Հարավային Կովկասի համար։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ