«Միսս Տիեզերք-2026» մրցույթում հաղթել է Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը
Ախ կանայք«Միսս Տիեզերք-2026» մրցույթում հաղթել է Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը:
27-ամյա Բարետոն հաղթող է ճանաչվել մրցույթի հոբելյանական՝ 75-րդ եզրափակչում, որն անցկացվել է Պուերտո Ռիկոյի մայրաքաղաք Սան Խուանում։
Այս տարի թագի համար պայքարել է 116 մասնակից։ Բարետոն դարձել է Պուերտո Ռիկոյի վեցերորդ ներկայացուցիչը, որը նվաճել է «Միսս Տիեզերք» տիտղոսը, և առաջինը վերջին 20 տարում։ Հայաստանը Պուերտո Ռիկոյում անցկացվող «Միսս Տիեզերք – 2026» գեղեցկության 75-րդ միջազգային մրցույթում ներկայացրել է «Միսս Տիեզերք Հայաստան – 2026» ազգային տիտղոսակիր Արենա Զեյնալյանը։
«Միսս Տիեզերք» միջազգային գեղեցկության մրցույթը հիմնադրվել է 1952 թվականին ԱՄՆ-ում։
