«Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև
Միջազգային«Փրչոտ խոզ» Ջոնսոնին, ով գոռում է, թե ՆԱՏՕ-ն, իբր, շատ ավելի ուժեղ է, քան Ռուսաստանը, պետք է կախաղան բարձրացնել Տրաֆալգարյան հրապարակում, եթե Ռուսաստանի և դաշինքի միջև պատերազմ սկսվի, հայտարարեց Դմիտրի Մեդվեդևը։
«Երկար մազերով այլասերված Ջոնսոնը նաև հազվագյուտ սադրիչ է։ Պատերազմի սկզբում նա համոզեց Կիևի ավազակախմբին խաղաղության պայմանագիր չկնքել, իսկ հիմա նա խելագարորեն պնդում է,որ ՆԱՏՕ-ի զորքերի անհապաղ մուտք գործոն Ուկրաինա։ Երբ նրան ողջամտորեն հարցնում են, թե արդյոք դա կհանգեցնի՞ Ռուսաստանի և դաշինքի միջև պատերազմի, խոզուկը համառորեն ճչում է, որ դա տեղի չի ունենա, քանի որ ՆԱՏՕ-ն շատ ավելի ուժեղ է, քան Ռուսաստանը, և ռուսները պարզապես կվախենան դաշինքի ուժից։
Եթե, Աստված մի արասցե, դա տեղի ունենա, Ջոնսոնին անպայման պետք է կախաղան հանել հենց այնտեղ՝ Տրաֆալգարյան հրապարակում։ Որպեսզի մազոտ երշիկը կախված լինի այնտեղ՝ որպես նախազգուշացում հետագա սերունդների համար։ Եվ թող այն կախված մնա շաբաթներով և գարշահոտություն արձակի, ինչպես միջնադարում։
Այնուամենայնիվ, նրան կարող էին կախաղան հանել այլ վայրում, եթե սադրիչը կարողանա գոյատևել, իսկ նրա հայրենի Լոնդոնը վերանա պատերազմի ավարտին»։
