Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել

Իրավական

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել։ 24News-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Դավիթ Էդգարի Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ 

Դավիթ Տոնոյանից բացի մեղադրանք է առաջադրվել Նորայր Իսրայելի Յոլչյանին, այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի պաշտոնը, օժանդակել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Տոնոյանին չարաշահել պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Դավիթ Տոնոյանի և Նորայր Յոլչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և գրավը։

Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 24-ին և մակագրվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։ Արամ Գրիգորյանի վարույթում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վրաբերյալ քրեական գործը։ Նա նաև քննել է Գագիկ Ծառուկյանի գործը և արդարացման վերդիկտ կայացրել։ Ինչպես նաև դատավոր Արամ Գրիգրյանի որոշմամբ էր կալանավորվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը, որը նոյեմբերի 10-ին բանտում մահացավ։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 2022 թվականից անցնում է մեկ այլ քրեական վարույթով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ