Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Իրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներով

Իրանի իշխանություններն ավելի ու ավելի ակտիվորեն են օգտագործում այն տրանսպորտային ուղիները, որոնք կապված չեն երկրի հարավի հետ, հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը՝ նշելով, որ երկրի նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ-ի ծովային շրջափակումն անարդյունավետ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

«Երկրի՝ դեպի հարավ ելք չունեցող սահմաններին փոխադրվող բեռների ծավալների և ապրանքների մաքսային ձևակերպումների աճը վկայում է այն մասին, որ հակառակորդի կողմից իրականացվող ծովային շրջափակումը մեզ չի անհանգստացնում», – ասել է նա։

Արեֆը հավաստիացրել է, որ Իրանում բարենպաստ իրավիճակ է առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպես նաև ռազմավարական նշանակության ապրանքների պաշարների առումով։ Միևնույն ժամանակ նա կոչ է արել միջոցներ ձեռնարկել առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումը կանխելու համար։

Նոյեմբերի սկզբին ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հաղորդել էր, որ ամերիկյան զինված ուժերը ստեղծում են օպերատիվ խումբ՝ Իրանի կողմից ցամաքային երթուղիներով և Կասպից ծովով սպառազինությունների փոխադրումները կանխելու նպատակով։ Ըստ հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերի՝ «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծումը կամրապնդի ծովում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի «երկաթյա շրջափակման հաջողությունը»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ