Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև

Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն Ուկրաինային արդեն 235 միլիարդ եվրո է տրամադրել

Միջազգային

Եվրոպական միությունն Ուկրաինան տրամադրել է 235 միլիարդ եվրո Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների ծավալումից ի վեր, բայց միաժամանակ հարկավոր է ավելացնել Կիևի ֆինասնավորումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նստաշրջանում։

«Եվրոպական միության օգնությունն Ուկրաինային արդեն կազմել է 235 միլիարդ եվրո», – նրա ելույթի տեսանյութն է տարածել ChatEurope ալիքը։

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ 2027 թվականին Ուկրաինան կունենա 70 միլիարդ եվրոյի ֆինանսավորման պակաս։ Նա նշել է, որ անցյալ շաբաթ Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է Կիևին տրամադրել ևս 45 միլիարդ եվրո՝ 20 միլիարդ եվրոն բյուջետային ֆինանսավորման և 25 միլիարդ եվրոն՝ ռազմական կարիքների համար։

Նա հայտնել է, որ ևս 25 միլիարդ եվրո պետք է տրամադրեն գործընկեր երկրները, և Եվրոպական հանձնաժողովը մտադիր է աշխատել նրանց հետ՝ մնացած կարիքները հոգալու համար։

Ֆոն դեր Լայենը դատապարտել է Մոսկվայի հարվածները Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Պաշտոնյան նշել է, որ Եվրոպան կանի ամեն բան, որպեսզի Ուկրաինայում խաղաղություն հաստատվի երկու մոտեցման միջոցով. առաջին՝ Կիևին առավելագույն աջակցության տրամադրում՝ Ռուսաստանի նկատմամբ առավելագույն ճնշման հետ համատեղ, և երկրորդ, Եվրոպայի լիարժեք ներգրավվածություն խաղաղության շուրջ բանակցություններին։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ