Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post
ՄիջազգայինԹրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության, հայտնում է New York Post-ը:
ԱՄՆ նախագահը բարձրաձայն ծիծաղեց, երբ լրագրողները նրան հարցրին Զելենսկու այն հայտարարության մասին, որ Վաշինգտոնը մտադիր է մինչև հունվար խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։
«Ո՞վ է դա ասել։ Ի՞նչ է նա ուզում, որ ես անեմ», - հարցրեց Թրամփը՝ հայացքներ փոխանակելով իր ավագ օգնականի հետ։
Ամերիկացի առաջնորդը շեշտեց, որ ինքը որևէ ժամկետ չի սահմանել ուկրաինական հակամարտության ավարտի համար և ցանկանում է հնարավորինս շուտ դադարեցնել ռազմական գործողությունները։
«Ես որևէ ժամկետ չունեմ։ Ես պարզապես ուզում եմ, որ այն ավարտվի։ Ես կցանկանայի, որ այն այսօր ավարտվի, բայց տանգո պարելու համար երկուսն է պետք», - ասաց ԱՄՆ նախագահը։
Թրամփի խոսքով՝ Մոսկվայի և Կիևի համաձայնագրի պատրաստակամությունը անընդհատ փոխվում է. երբեմն Պուտինը պատրաստ է բանակցել, բայց Զելենսկին՝ ոչ, իսկ երբեմն իրավիճակը հակառակն է։
