Էստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար
ՄիջազգայինԷստոնիան կարգելի Ուկրաինային օգտագործել իր տարածքը Ռուսաստանին հարձակվելու համար։ Այս մասին հայտարարել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը: Նրա խոսքով, Տալլինը թույլ չի տա, որ իր օդային տարածքը, տարածքային ջրերը կամ հողը օգտագործվեն ուկրաինական կողմից ռուսական թիրախների դեմ հարվածների համար։
Vikerraadio-ում կառավարության ղեկավարը մեկնաբանել է Ֆինլանդիայի ծոցում ռուսական նավերի և նավթատարների վրա հարձակումները՝ ընդգծելով, որ այս դիրքորոշումն արդեն իսկ հաղորդվել է դաշնակիցներին և Կիևին։
Միխալը նաև հայտարարել է, որ Էստոնիան մտադիր է զգուշացնել Ուկրաինային նման հարձակումների հետևանքով Բալթիկ ծովի աղտոտման ռիսկի մասին։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն բաց տեսքով հայտարարել էր, որ Էստոնիայի տարածքից Ռուսաստանին ուղղված հարվածները կարող են հասցնել բաց պատերազմի: Երեւում է, Տալինում դա սկսել են հասկանալ: