Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ՀՀ էկոնոմիկայի նախարար ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆՆ աչքալուսանք է տվել, որ Հայաստանի աշխատաշուկայում արձանագրվել են հերթական ռեկորդային ցուցանիշները։ «Երբեւէ Հայաստանում չի եղել որեւէ ժամանակ, որ ունեցած լինենք 849 հազար 741 աշխատատեղ։ Հոկտեմբեր ամսվա համար ռեկորդային է նաեւ միջին անվանական աշխատավարձը՝ 327 հազար 685 դրամ»,- ասել է նա։ Հետաքրքիր է՝ ո՞ր Հայաստանում են արձանագրվել այս ռեկորդները։ Այն իրական Հայաստանո՞ւմ, որտեղ մարդիկ ամեն օր բողոքում են ցածր աշխատավարձերից, թանկացումներից ու ծայրը ծայրին հասցնելու դժվարությունից։ Թվերը գուցե ռեկորդային են, բայց շարքային քաղաքացու դրամապանակը, կարծես, այդ ռեկորդներից անտեղյակ է։ Կարո՞ղ է զուտ Պապոյանենց տանն է ընտանիքի անդամների միջին անվանական աշխատավարձը 327 հազար 685 դրամ դարձել եւ նախարարն իր ընտանեկան հաջողությունները պրոյեկտում է երկրի վրա։

Իսկ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆԸ հայտարարել է, թե նոր Սահմանադրության նախագծի շուրջ մեծ հանրային մոբիլիզացիա կա։ Որպես դրա ապացույց՝ նա մատնանշել է նախագծի հրապարակումից հետո կայքի աշխատանքի գերծանրաբեռնվածությունն ու հարյուրհազարավոր այցելությունները։ Սկսենք նրանից, որ կայք այցելելը դեռեւս չի նշանակում հանրային աջակցություն, առավել եւս՝ մոբիլիզացիա։ Եվ երկրորդ՝ ամենակարեւոր հարցը մնում է այն, որ եթե կա էլ հանրային մոբիլիզացիա, ապա ո՞ր երկրում՝ Թուրքիայո՞ւմ, թե՞ Ադրբեջանում։ Հայաստանում Սահմանադրության նոր նախագծի մասին նման ոգեւորությամբ խոսում են միայն ՔՊ-ական պատգամավորները, մինչդեռ Ադրբեջանի եւ Թուրքիայի հանրույթից նախագծին հրապարակայնորեն ողջունողներից աչքի են ընկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն ու հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

ԱՄՆ նախագահ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓՆ էլ չի դադարում զարմացնել։ Պարզվում է՝ նրա ուղերձը, թե Նիկոլ Փաշինյանն իր ընկերն է, ամենեւին էլ, լոկ խոսքեր չեն։ Նա այնքան լավ է սկսել ճանաչել յուր ընկերոջը, որ Փաշինյան Նիկոլին հրավիրել է Միացյալ Նահանգներ ո՛չ ավել, ո՛չ պակաս հաց ուտելու։ Համաձայնեք, որ Փաշինյանի պարագայում գայթակղիչ հրավեր է։ Ինչպես տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին։ Վերջինս Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու եւ նախագահ Թրամփի հետ հանդիպման հրավերը։ Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը նշել է, որ ՀՀ վարչապետի եւ ԱՄՆ նախագահի հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ՀՀ-ԱՄՆ բազմոլորտ կապերին եւ դրանց հետագա զարգացմանը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային գործընթացների եւ զարգացումների շուրջ։ Ի՞նչ ասես, բարի ախորժակ։

Զավեշտալի իրավիճակում է հայտնվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ՄԱՐԿ ՌՅՈՒՏԵՆ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի քննարկման ընթացքում լեզվի սայթաքում թույլ տալով։ Դաշինքի հետ համագործակցող երկրները թվարկելիս Հարավային Կորեայի փոխարեն նա հիշատակել է Հյուսիսային Կորեան, ապա շտապել ուղղել ինքն իրեն։ Ելույթի տեսագրությունը հրապարակել է Sky News հեռուստաալիքը, որտեղից երեւում է, որ Ռյուտեի լեզվի սայթաքումը ներկաների ծիծաղն է առաջացրել։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ