«Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի պաշտոնավարման շրջանում համայնքային բյուջեից շուրջ 28 մլն դրամ է ուղղվել նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և կազմման խորհրդատվական ծառայություններին։
Խոսքը ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի և համայնքի բնակավայրերի այգիների, մանկապարտեզների ու բակերի բարեկարգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և կազմման ծառայությունների մասին է։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տվյալների՝ համայնքային բյուջեից կատարվել են հետևյալ վճարումները։
• 25.09.2026 – 3 870 600 դրամ
• 30.09.2026 – 3 710 000 դրամ
• 30.09.2026 – 1 870 000 դրամ
• 30.09.2026 – 7 385 000 դրամ
• 30.09.2026 – 7 180 000 դրամ
• 06.10.2026 – 883 000 դրամ
• 06.10.2026 – 882 000 դրամ
• 06.10.2026 – 3 000 000 դրամ
Ընդհանուր՝ 28 780 600 դրամ կամ մոտ 77 հազար ԱՄՆ դոլար։
Հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված այդքան մեծ ծավալի խորհրդատվական ծառայությունների պատվիրումը նախընտրական շրջանում, ի՞նչ աշխատանքներ են իրականում կատարվել, արդյո՞ք դրանց արդյունքները համապատասխանում են վճարված գումարներին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։