Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ

Հանգիստ նստեք տեղներդ․․․

Հասարակություն

Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ այլեւս չգիտի՝ ում վրա բարդի մայրաքաղաքի խցանումների մեղքը։ Թվում է՝ քաղաքապետարանում հատուկ հանձնաժողով է գործում, որն ամեն երկուշաբթի վիճակահանությամբ որոշում է, թե այս շաբաթ ով է խանգարում երթեւեկությանը։ Մեկ մեղավոր են դառնում մարզերից ժամանած քաղաքացիները, մեկ՝ անկանոն կայանող վարորդները, հիմա էլ հերթը հասավ դպրոցականներին:

Քաղաքապետի գնահատմամբ՝ առավոտյան եւ կեսօրվա պիկ ժամերին խցանումների զգալի մասը պայմանավորված է երեխաներին քաղաքի մի ծայրից մյուսը մեքենայով տեղափոխելով։ Հետեւապես, Ավինյանն առաջարկում է, որպեսզի երեխաներն իրենց տարածքների կրթահամալիրներ, դպրոցներ հաճախեն: Փաստորեն, նաեւ սպորտի չգնալ, ամեն դեպքում, որովհետեւ այն կարող է լինել քաղաքի մյուս հատվածում:

Եվ ուրեմն, եթե տվյալ թաղամասի դպրոցում քանակային առումով աշակերտների տեղ չլինի, երեխան ի՞նչ անի. սպասի, մինչեւ հարեւան շենքի աշակերտն ավարտի դպրոցը, որ իր հերթը հասնի՞։ Կամ մանկավարժը, ով ապրում է Նոր Նորքում, բայց դասավանդում է Մալաթիայում, պետք է դո՞ւրս գա աշխատանքից, որպեսզի քաղաքապետարանի պլանները չփչացնի։

Վա՜յ, պարոն Ավինյան, մնում է խորապես շնորհակալություն հայտնել Ձեր մարդասիրության համար, որ գոնե մնացած մասնագիտության տեր մարդկանց առայժմ չեք ասում՝ տեղավորվեք ձեր վարչական շրջանների սահմաններում ու հանգիստ նստեք տեղներդ։ Իսկ եթե մի օր էլ որոշեք, որ ամեն մարդ պետք է աշխատի իր շենքի առաջին հարկում կամ նկուղում, Երեւանում հաստատ էլ խցանում չի լինի։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ