Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ

Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

Հասարակություն

Երեւանը խեղդվում է խցանումների եւ անկանոն կառուցապատման մեջ, իսկ քաղաքային իշխանությունը շարունակում է պատմական շենքերի հաշվին սպասարկել կառուցապատողների գերշահույթները։ Ինչո՞ւ է վտանգված Թումանյան 8 հասցեում գտնվող պատմական շենքը, ինչո՞ւ են տրանսպորտի ոլորտում որոշումներ կայացնում ոլորտից անտեղյակ պաշտոնյաները, եւ ինչո՞ւ միլիոնանոց մայրաքաղաքի քաղաքապետարանում չկա գեթ մեկ ուրբանիստ։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, «Հաղթանակ» կուսակցության նախագահ, ուրբանիստ ՎԻԿՏՈՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ հետ։

— Պարո՛ն Մնացականյան, Դուք բարձրաձայնել եք մի խնդիր, որը կրկին կապված է քաղաքաշինության, հին շենքերը քանդելու եւ նորերը կառուցելու հետ։ Կմանրամասնե՞ք։

— Ես գիտեմ, որ Թումանյան 8-ը Երեւան քաղաքի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի (խորհրդային ժամանակվա մասին է խոսքը, մինչեւ այդ կարելի է ասել նման պաշտոն չի էլ եղել) ստեղծագործությունն է: Նա Ալեքսանդր Թամանյանի ամենամոտ ընկերն էր, եւ իրենք միասին են Երեւանը կառուցել ու ոտքի կանգնեցրել։ Հիմա ինչ-որ մի կառուցապատող որոշել է, որ այդ առողջ, ընտիր շենքը, որը բացարձակապես ո՛չ սեյսմիկ խնդիր ունի, ո՛չ գեղագիտության, պետք է քանդել։ Եվ ամենակարեւորը՝ Թումանյան փողոցում՝ Սարյանից մինչեւ Խանջյան, եթե նկատել եք, 5 հարկից բարձր շենք չկա. բացառությամբ այն մի քանի «ուռոդությունները», որ արեցին Հյուսիսային պողոտայի հետ կամ սպորտկոմիտեի՝ Քոչար-Մազմանյանի շենքի հատվածում։ Այդ մի քանի շենքերը փչացրին, բայց հիմա մենք պետք է պայքարենք, որ չթողնենք շարունակել։

Հիմա, ինչ-որ մեկը, ով մոտիկ է քաղաքային, թե քաղաքական իշխանությունների հետ, թույլտվություն է ստացել, որ նախկին Առողջապահության նախարարության գեղեցիկ, սպիտակ «տրավերտինով» շենքը քանդի։ Մենք դրան դեմ ենք, որովհետեւ դա չի կարելի քանդել։ Ով ինչ ուզում՝ անում է. այդպես Երիտասարդական պալատը վերցրին, քանդեցին, նույնը՝ «Սեւան» հյուրանոցը, որոնք երկուսն էլ պետք է մնային Երեւանի ճարտարապետական ինքնության մասը։ Եթե բակում տեղ կա, բակում թող մի փոքր բարձրահարկ կառուցեին, բայց ոչ շենքը քանդելով։ Էլ չեմ ասում, որ Երեւանը հիմա ավելի կարեւոր խնդիրներ ունի, օրինակ՝ ստորգետնյա եւ վերգետնյա ավտոկայանատեղիների խնդիրը։ Ոչ ոք չպետք է գերշահույթ ստանա քաղաքի հաշվին: Քաղաքապետարանը չպետք է ներկայացնի կառուցապատողների ու նրանց գերշահույթների շահերը, այլ պետք է ներկայացնի քաղաքի պատմության եւ ճարտարապետական տեսքի շահերը։

Խոսքը վերաբերում է առայժմ Թումանյան 8-ին: Բայց չմոռանանք, որ «Հայփոստ»-ի շենքը բռնեցին, կտոր-կտոր «գզեցին» ՝ ի՞նչ է, դառնալու է 150 հա՞րկ: Չգիտեմ 45 հարկ է, թե 150 հարկ, դա արդեն վատ է, քաղաքին ու Սարյան փողոցին չի սազում։ Բայց քանի որ ոչ ոք չի հասկանում, սա է լինում արդյունքում: Ասում են՝ քաղաքաշինական խորհուրդ ասեմ, որովհետեւ Երեւանի քաղաքապետարանում հիմա չկա իրական քաղաքաշինական մասնագիտական խորհուրդ։ Քաղաքապետը չպիտի միանձնյա որոշի: Դա պիտի հասարակությունը, ճարտարապետական համայնքը, Քաղաքաշինության կոմիտեն, մասնագիտական ինստիտուտները, հարգարժան եւ հեղինակություն վայելող մարդիկ լինեն այդ խորհրդի մեջ ու որոշեն։ Թե չէ դնում են 5 հոգի՝ քաղաքաշինական խորհուրդ ու ինչ ուզում որոշում են: Եվ այդպես, երկու տարի այդ խորհրդի ճարտարապետներին են շինթույլտվություններ տալիս, հետո նրանք գնում են, մյուսներն են գալիս, նրանց են տալիս։ Ակնհայտ շահերի բախում է։ Չի կարող գործող ճարտարապետը, որը լիցենզիա կամ գրասենյակ չունի, Երեւանի հատակագիծ որոշի: Այնտեղ պետք է լինեն մասնագետներ, որոնք որեւէ մասնավոր պրակտիկայով չեն զբաղվում։

— Ինչպես նշեցիք, քաղաքը ծայրահեղ ծանրաբեռնված է, նաեւ այդ նոր շինությունների պատճառով խցանումներն այլեւս անտանելի են դարձել։ Դուք ինչպե՞ս եք տեսնում խցանումների խնդրի լուծումը։

— Դժվար է մեկ հեռախոսային հարցազրույցով ամբողջը ներկայացնել, բայց ես ունեմ իմ պլանը՝ կոչվում է «Վիկտորի պլան», որով մեր «Հաղթանակ» կուսակցությունը 2023 թվականին մասնակցում էր ընտրություններին։ Բայց, ինչպես տեսանք, ՔՊ ավագանու պատասխանատուն ասում է՝ «դա ձեր ծրագիրն է, ձեզ ձայն չտվեցին»։ Նախ՝ մեզ տվեցին տասնյակ հազարավոր ձայներ, իսկ իրենց տված ձայներն էլ շատ չէին։ Դրա համար էլ Երեւանը կանգնեց, որովհետեւ մենք 3-4 տարի առաջ այդ խնդիրը տեսել էինք, իսկ իրենք չէին տեսել, որովհետեւ իրենք ո՛չ մասնագետ ունեն, ո՛չ այդ հմտությունները, ո՛չ գիտելիքը, ո՛չ էլ փորձ՝ հասկանալու պրոբլեմը։ Դրա համար է Երեւանը խցանումների մեջ խեղդված։ Մեզ որ տային ձայն, բնականաբար, այս խցանումները չէին լինի։

Եվ այստեղ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ այսքան շատ բարձրահարկ բազմաբնակարան շենքերի շինթույլտվություններ են տալիս, օրինակ՝ Օրբելի փողոցում 5 հատ 35 հարկանի շենք, Արշակունյաց պողոտայում եւ ընդհանրապես՝ Կենտրոնում։ Հիմա արդեն նույն խնդիրն Ավանում է, Նոր Նորքի զանգվածներում, Արաբկիրում՝ ամբողջ քաղաքում։ Եվ գնալով ավելի վատ է լինելու. հիմա Երեւանում ամեն օր ավելի վատ է լինելու, քան երեկ, հիշե՛ք իմ խոսքը։

— Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասում էր, որ պետք է մետրոյի նոր կայարան կառուցել։ Արդյոք ավելի իրատեսական ու գործնական չէր լինի վագոններն ավելացնելը, որպեսզի պիկ ժամերին մարդիկ նման խտությամբ չկանգնեին, այսպես ասած, իրար մեջքի վրա։

— Դե, իհարկե, ճիշտ եք ասում։ Չարբախի գիծը միակողմանի է, այնտեղ կարելի է գոնե մեկ վագոն ավելացնել։ Բայց գործ ունենք մի քաղաքական իշխանության հետ, որը վերջին 8 տարվա մեջ 20 հատ վագոն չի կարողացել ավելացնել... Էլ չեմ ասում Աջափնյակի մետրոն կառուցելը. դա իրենց խելքի բանը չէ՝ ո՛չ նախագծումը, ո՛չ կառուցումը, ո՛չ պլանավորումը, ո՛չ էլ ղեկավարումը։ Դու ոչ թե պետք է մի քանի հարյուր ավտոբուս բերես, այլ մի քանի վագոն ավելացնես։ Այսօրվա քաղաքային իշխանությունն առաջնայինը երկրորդականից չի տարբերում, եւ դժվար է այս մարդկանց հետ հույս կապել, որ Երեւանի խցանումների հարցը կլուծեն։

Մետրոն, բացի տրանսպորտային հարց լուծելուց, նաեւ ստրատեգիական կարեւորության հարց է լուծում, եւ այսօրվա վիճակով այն վտանգված է։ Այս ամենը գալիս է նրանից, որ այսօրվա քաղաքապետարանում մասնագետ չկա։ Մի օր հարցրեք՝ ովքե՞ր են տրանսպորտի ոլորտում որոշում կայացնող առաջին 5 պաշտոնյաները՝ քաղաքապետ, ոլորտը համակարգող տեղակալ, վարչության պետ, խմբակցության ղեկավար... Տեսե՛ք՝ նրանցից ո՞վ ունի տրանսպորտային կրթություն, կառավարման կամ նախագծման որեւէ փորձ։ Մի հատ այդ 5-ից ճշտեք, հետո կխոսենք։

Գիտեք, եթե ամեն մարդ, մասնագետ զբաղվի իր գործով, պատկերը այսքան վատ չի լինի: Բայց ինչպես տեսնում ենք, քաղաքապետարանում, ով ինչով ասես զբաղվում է՝ բացի քաղաքային խնդիրներ լուծելուց:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ