Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու
ՀասարակությունՕրերս համացանցում մի տեսանյութ տարածվեց, որը նայելիս ուղղակի զարմանում ես, թե ուր ենք հասել։ Տեսանյութում ինչ-որ անսեռ, գլխին գունավոր լույսեր կպցրած, նեղ «լասինայով» բլոգեր, հեռախոսի տեսախցիկը միացրած, բարձր տոնով գոռգոռում ու հոխորտում է ՀՀ պետական աշխատողների՝ մեր հարկերի հաշվին աշխատավարձ ստացող պարեկների վրա։
Սա սոսկ մեկ դրվագ չէ, այլ համակարգային լրջագույն ճգնաժամի դրսեւորում, երբ պետական համազգեստ կրող ծառայողն այդքան անպաշտպան ու անվստահ է տեսախցիկի առաջ: Ի՞նչ արեցին այդ պահին պարեկները. նրանք խեղճացած ու կուչ եկած կանգնեցին, անգամ չկարողանալով նորմալ պատասխան տալ կամ իրենց տեղը ցույց տալ նմաններին, ովքեր բացահայտ սադրում են քաղաքացիներին իրենց ոչ պարկեշտ պահվածքով՝ գոռգոռալով խոսելով, հայ տղամարդկանց հրահրելով եւ այլն։ Հատկանշականն այն է, որ այդ ամբողջ խայտառակությունը հեռախոսով նկարվում ու տարածվում է համացանցով մեկ։
Հիմա այստեղ մի շատ կոնկրետ ու սուր հարց է առաջանում. եթե սեռը անհայտ մի բլոգեր կարող է փողոցում կանգնեցնել պարեկին, նման ձեւով վրան գոռալ, ու պարեկը ձայն չհանի, ապա նույն այդ պարեկն ինչպե՞ս է պատրաստվում գող բռնել, նարկոման կամ «բառիգ» վնասազերծել։
Մեր հարկերից միլիոններ են ծախսվում այս համակարգի վրա, իբր թե նոր որակի ոստիկանություն են ստեղծել, բայց իրականում ստացվել է մի պատկեր, որ համազգեստ կրող մարդը փողոցում իր սեփական արժանապատվությունն ու պետական համազգեստի պատիվը չի կարողանում պաշտպանել։ Երբ պարեկը վախենում է մի սովորական տեսախցիկից ու բլոգերի գոռոցից, էլ ի՞նչ անվտանգության ու կարգուկանոնի մասին կարող է խոսք լինել այս երկրում։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
